![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e2/Elche-Xerez.jpg/640px-Elche-Xerez.jpg&w=640&q=50)
Էստադիո Մանուել Մարտինես Վալերո
From Wikipedia, the free encyclopedia
Էստադիո Մանուել Մարտինես Վալերո (իսպ.՝ Estadio Manuel Martinez Valero), ֆուտբոլային մարզադաշտ Իսպանիայի Էլչե քաղաքում։ Էլչե ՖԱ-ի «տնային» մարզադաշտն է։ 1988 թվականին անվանակոչվել է այդ ակումբի նախագահ Մանուել Մարտինես Վալերոյի պատվին[1]։ Այն հիմնականում օգտագործվում է ֆուտբոլային խաղերի համար, սակայն այստեղ տեղի են ունենում նաև այլ սպորտային և մշակութային միջոցառումներ։ Նախատեսված է 33 732 հանդիսականի համար։ Համարվում է խաղադաշտի ամենամեծ չափերն ունեցող մարզադաշտը Եվրոպայում։ Նստատեղերի քանակով Վալենսիա ինքնավար համայնքում զբաղեցնում է երկրորդ, ամբողջ Իսպանիայում՝ տասներկուերորդ տեղը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Էստադիո Մանուել Մարտինես Վալերո, Տեսակ ...
![]() | |
Տեսակ | մարզադաշտ |
Մարզաձև | ֆուտբոլ |
Ամբողջական անվանում | Էստադիո Մանուել Մարտինես Վալերիո |
Տեղագրություն | Էլչե |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | սեպտեմբերի 8, 1976 |
Բացված | 1976 սեպտեմբերի 8 |
Սեփականատեր | Էլչե ՖԱ |
Գործաղեկավար | Էլչե ՖԱ |
Տարողություն | 31 388 |
Տնային թիմ | Էլչե ՖԱ |
Դաշտի չափսեր | 105 x 68 մ |
Ծածկույթի տեսակը | գազոն |
![]() | |
![]() | |
![]() |
Փակել
2013 թվականի ամռանը մարզադաշտում վերակառուցման զգալի աշխատանքներ են իրականացվել, որոնց ընդհանուր արժեքն անցել է երկու միլիոն եվրոյից[2][3]։