Էսկիլսթունա
քաղաք Շվեդիայում / From Wikipedia, the free encyclopedia
Էսկիլսթունա[2] (Eskilstuna․ շվեդերեն արտասանություն: [ˈɛ̂sːkɪlsˌtʉːna] ( լսել)), քաղաք Շվեդիայի Սյոդերմանլանդ շրջանում՝ Ելմարեն և Մելարեն լճերն իրար կապող Էսկլիսթունաոն գետի ափերին։ Ունի օդանավակայան, երկաթուղային կայարան։ Քաղաքի միջով է անցնում եվրոպական E20 ավտոերթուղին։ Բնակավայրն զբաղեցնում է 31,05 քառակուսի կիլոմետր տարածք[3]։ Վարչական կենտրոնն է նույնանուն համայնքի, որի բնակչության թվաքանակը 2015 թվականի տվյալներով եղել է 100․092, բուն քաղաքինը՝ 67․359[3]։ Ընդ որում՝ բնակիչների մեջ զգալի է ազգությամբ ֆինների թիվը[4]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | ||
---|---|---|
Էսկիլսթունա | ||
շվեդ.՝ Eskilstuna | ||
Երկիր | Շվեդիա | |
Հիմնադրված է | 1659 թ. | |
Մակերես | 2919±0,5 հեկտար | |
ԲԾՄ | 26±1 մետր | |
Բնակչություն | ▼70 342 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 016-710 | |
Փոստային դասիչ | 630 03 - 638 21 | |
Պաշտոնական կայք | eskilstuna.se | |
| ||
Փակել