From Wikipedia, the free encyclopedia
Էռնեստ Բայ Կորոմա (անգլ.՝ Ernest Bai Koroma, հոկտեմբերի 2, 1953[1][2][3], Մակենի, Սիերա Լեոնե), Սիերա Լեոնեի չորրորդ նախագահը, որը պաշտոնավարել է 2007 թվականի սեպտեմբերի 17-ից մինչև 2018 թվականի ապրիլի 4-ը։ 2002 թվականից «Ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ։
Էռնեստ Կորոմա | |
Կուսակցություն՝ | All People's Congress? |
---|---|
Կրթություն՝ | Ֆուրա-Բեյ քոլեջ և Government Secondary School for Boys? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ձեռնարկատեր |
Ծննդյան օր | հոկտեմբերի 2, 1953[1][2][3] (71 տարեկան) |
Ծննդավայր | Մակենի, Սիերա Լեոնե |
Քաղաքացիություն | Սիերա Լեոնե |
Ամուսին | Sia Nyama Koroma? |
Պարգևներ | |
Էռնեստ Բայ Կորոման ծնվել է Մակենիում՝ Բոմբալի շրջանում՝ Սիերա Լեոնեի բրիտանական պրոտեկտորատի տարածքում։ Նա ընտանիքի յոթ երեխաներից ավագն էր։ Էռնեստի հայրը՝ Սիլվանուս Կորոման, ծնվել և մեծացել է Մակարի Գբանտիի առաջնորդարանում և աշխատել է որպես դպրոցի ուսուցիչ Մակենիի Ուեսլեյան տաճարում։ Մայրը՝ Ալիս Կորոման, ծագումով Կամաբայից է, 1960-ականներին աշխատել է Մաքենիի քաղխորհրդում։ Հետագայում նա աշխատել է նաև որպես տարրական դասարանների ուսուցչուհի[4]։
1976 թվականին Կորուման ավարտել է Ֆուր Բեյի քոլեջը, որից հետո աշխատել է Սենտ Ֆրենսիսի դպրոցում որպես ուսուցիչ։ 1978 թվականին Էռնեստը աշխատանքի է անցել Սիերա Լեոնեի ազգային ապահովագրական ընկերությունում։ 1985 թվականին տեղափոխվել է այնտեղից «Ռիտկորպ »ապահովագրական ընկերություն, որտեղ 1988 թվականին զբաղեցրել է գործադիր տնօրենի պաշտոնը։ Այդ պաշտոնում նա աշխատել է մինչև 2002 թվականը, իսկ հետո սկսել է քաղաքական կարիերա[4]։
2002 թվականին Էռնեստը ընտրվել է «Ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ և առաջադրվել նախագահական ընտրություններում։ Ըստ քվեարկության արդյունքների՝ Էռնեստ Կորոման զբաղեցրել է երկրորդ տեղը պետության գործող ղեկավար Ահմադ Կաբբայից հետո՝ հավաքելով ձայների 22,4%-ը։ Նույն տարվա խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցությունը նույնպես զբաղեցրել է երկրորդը տեղը՝ ստանալով 27 տեղ խորհրդարանում[4][5]։
2005 թվականին ընտրվել է խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2007 թվականի նախագահական ընտրությունները[4]։ 2007 թվականի հուլիսի 23-ին Բոում, որտեղ ուժեղ էին իշխող «Սիերա Լեոնեի Ժողովրդական կուսակցության» դիրքերը, զինված մարդկանց խումբը՝ Թոմ Նյումի գլխավորությամբ, նախաձեռնել էր Էռնեստ Կորոմի դեմ մահափորձ, որը կանխվել էր թիկնապահների կողմից[6]։ Օգոստոսի 11-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում Կորոման շրջանցել է երկրի գործող փոխնախագահ Սոլոմոն Բերևին՝ հավաքելով ձայների 44,3%-ը։ Երկրորդ փուլում, որն անցկացվել է սեպտեմբերի 8-ին, նրա օգտին քվեարկել է ընտրողների 54,62%-ը[7]։ Սեպտեմբերի 17-ին Ազգային ընտրական հանձնաժողովը պաշտոնապես Էռնեստ Կորոմային ընտրություններում հաղթող է հայտարարել՝ չնայած «Ժողովրդական կուսակցության» ներկայացուցիչների կողմից արդյունքների դեմ բողոքելու փորձերին[8]։
Երդմնակալության արարողության ժամանակ նա հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր առաջնային նպատակը կոռուպցիայի, աղքատության և քաղաքացիական պատերազմի հետևանքների դեմ պայքարն է։ BBC-ի թղթակիցը առանձին նշել է, որ արարողությունից առաջ երկրում չեն գտնվել բավարար քանակությամբ ուղղաթիռներ և ներկայացուցչական դասի ավտոմեքենաներ, որոնք ստիպված են եղել վերցնել ՄԱԿ-ից և հարևան երկրներից[9]։ 2008 թվականի սեպտեմբերին Կորոման դարձել է երկրի պատմության մեջ առաջին նախագահը, որը տվյալներ է տրամադրել կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովին իր եկամուտների և սեփականության մասին[10]։ Բացի այդ, նրա օրոք զգալի ներդրումներ են կատարվել հանքարդյունաբերության ոլորտում․ հիմնականում չինական ընկերությունների կողմից[11]։ Առողջապահության ոլորտի բարեփոխումներն իրականացվել են ՄԱԿ-ի ֆինանսական աջակցությամբ[12]։ Քննադատները նշել են, որ չնայած կոռուպցիայի բացարձակ անընդունելիության մասին հայտարարություններին, Էբոլա տենդի դեմ պայքարի համար հատկացված գումարի զգալի մասը ծախսվել է այլ նպատակների համար[13]։
2012 թվականի նախագահական ընտրություններում Կորոման վերընտրվել է երկրորդ ժամկետով՝ հավաքելով ձայների 58,65 տոկոսը[14]։
2013 թվականի աշնանը նախագահ Կորոման քննադատության էր ենթարկվել մի քանի լրագրողների ձերբակալությունից հետո, որոնք բացասաբար էին խոսում նրա մասին Էբոլայի դեմ պայքարի համար հատկացված գումարների վատնումը հետաքննող հոդվածներում։ Ընդդիմության ներկայացուցիչներն ասում էին, որ ձերբակալման պատճառը նախագահի հասցեին հնչող քննադատություններն էին։ Կորոման հերքել է այս մեղադրանքները։ Ավելի ուշ լրագրողներն ազատ են արձակվել[15][16]։
2018 թվականի նախագահական ընտրություններում Կորոման չի կարողացել առաջադրվել սահմանադրական սահմանափակումների պատճառով։ Ընդդիմության խոսնակ Ջուլիուս Բիոն հաղթել է՝ հավաքելով 51,8% ձայն[17]։
2023 թվականի դեկտեմբերին Էռնեստ Բեյ Կորոման ենթարկվեց տնային կալանքի՝ երկօրյա հարցաքննությունից հետո՝ 2023 թվականի նոյեմբերի 26-ին ցույցերի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններից հետո, որոնք Սիերա Լեոնեի իշխանությունների կողմից որակված էին որպես պետական հեղաշրջման փորձ:.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.