From Wikipedia, the free encyclopedia
Էռնեստ Ալֆրեդ Ուոլլիս Բաջ (անգլ.՝ Ernest Alfred Thompson Wallis Budge, հուլիսի 27, 1857[2][3], Bodmin, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 23, 1934[2][3], Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] և Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5][6]), բրիտանացի հնագետ, եգիպտագետ, բանասեր, արևելագետ։ Աշխատել է Բրիտանական թանգարանում։ Նա հրապարակել է մեծ քանակությամբ աշխատանքներ Հին Արևելքի մասին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էռնեստ Ալֆրեդ Ուոլլիս Բաջ Ernest Alfred Thompson Wallis Budge | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1857 |
Ծննդավայր | Մեծ Բրիտանիա, Բոդմին |
Մահացել է | նոյեմբերի 23, 1934 |
Մահվան վայր | Մեծ Լոնդոն |
Գերեզման | Nunhead Cemetery[1] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ազգություն | բրիտանացի |
Երկեր | The Gods of the Egyptians? |
Մասնագիտություն | հնագետ, եգիպտագետ, բանասեր |
Աշխատավայր | Բրիտանական թանգարան |
Պարգևներ և մրցանակներ | |
E. A. Wallis Budge Վիքիպահեստում |
Ծնվել է Բոդմին քաղաքում, եղել է ապօրինի երեխա, մայրը հյուրանոցի մատուցողուհու դուստր էր, իսկ հոր մասին ոչ մի տեղեկություն չկա։ Վաղ տարիներին Բաջը լքեց Կորնուոլը և տեղափոխվել է Լոնդոն՝ տատիկի և մորաքրոջ մոտ։ Տասներկու տարեկանում ստիպված էր թողնել դպրոցը և աշխատել։ Չնայած դրան՝ նա իր ազատ ժամանակը նվիրում էր եբրայերենի և ասորերենի ուսումնասիրությանը, նրան օգնում էր Չարլզ Սիգերը։ 1872 թվականին Բաջը սկսեց լրջորեն հետաքրքրվել ասորական լեզուներով, միաժամանակ շատ ժամանակ անցկացնելով Բրիտանական թանգարանում։ Սիգերը ծանոթացրեց Բաջին բրիտանացի առաջին եգիպտագետներից մեկի, հնությունների պահպանի՝ Սեմյուել Բիրշի, և նրա օգնականի՝ Ջորջ Սմիթի՝ ապագա ասորագետի հետ։ Սմիթը ակտիվորեն օգնում էր Բաջին սեպագրեր ուսումնասիրելու գործում։
1872-1878 թվականներին Բաջը անցկացրեց ասորերենի ուսումնասիրության վրա։ Ամբողջ ազատ ժամանակը, նույնիսկ ճաշի ժամանակ, նա գնում էր Բրիտանական թանգարան, որը գտնվում էր Սբ. Պողոս եկեղեցու կողքին։ Մի անգամ նրան նկատեց տաճարի երգեհոնահար, հայտնի բրիտանացի երաժշտական գործիչ Ջոն Ստայները, ով որոշեց օգնել Բաջին իրականացնելու ասորագետ դառնալու իր երազանքը։ Դրա համար Ստայները դիմեց իր ծանոթին՝ նախկին վարչապետ Ուիլիամ Գլադսթոնին։ Գլադսթոնը համաձայնվեց գումար տրամադրել Բաջին Քեմբրիջի համալսարան ընդունվելու համար։ Այնտեղ նա սովորեց 1878-1883 թվականներին, ուսումնասիրեց սեմական լեզուներ՝ այդ թվում արաբերեն, եբրայերեն, եթովպերեն՝ շարունակելով ինքնուրույն ուսումնասիրել ասորերենը։
1883 թվականին նա դարձավ Բրիտանական թանգարանի աշխատակից և աշխատեց ասորական հնությունների բաժնում, բայց հետո տեղափոխվեց Հին Եգիպտոսի բաժին, որտեղ Բիրշի ղեկավարությամբ՝ մինչև վերջինիս մահը, ուսումնասիրում էր հին եգիպտական լեզուն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.