Էռեբրու (շվեդ.՝ Örebro [œrəˈbruː]․ |əːr|ə|ˈ|b|r|uː UR-ə-BROO[3],․ Swedish: [œrɛˈbruː] ( )), քաղաք Շվեդիայում՝ պատմական Ներկե մարզում։ Նույնանուն լենի/շրջանի և համայնքի վարչական կենտրոնն է։ Ընկած է Ներկե դաշտավայրում՝ Ելմարեն լճի արևմտյան ծայրակետի մերձակայքում, Սվարտեն գետի ափին։ Զբաղեցնում է 1․380,11 քառակուսի կիլոմետր տարածք[4]։ Բնակչության թվաքանակը 2020 թվականի տվյալներով եղել է 126 604[5][6]․ այդ ցուցանիշով Շվեդիայի բնակավայրերի ցանկում զբաղեցնում է վեցերորդ տեղը։ Հիմնադրվել է 1200 թվականին, քաղաքի կարգավիճակ ստացել 1404 թվականին։
Բնակավայր | ||
---|---|---|
Էռեբրու | ||
շվեդ.՝ Örebro | ||
Երկիր | Շվեդիա | |
Համայնք | Էրեբրու համայնք[1] | |
Հիմնադրված է | 1200 թ. | |
Մակերես | 5502±0,5 հեկտար | |
ԲԾՄ | 34±1 մետր | |
Բնակչություն | ▲126 009 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[2] | |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 019 | |
Փոստային դասիչ | 701 XX–703 XX | |
Պաշտոնական կայք | orebro.se | |
| ||
Երկրի տրանսպորտային և առևտրային խոշոր կենտրոններից է․ ունի օդանավակայան, երկաթուղային կայարան, մի շարք խոշոր հանրախանութներ։ Այստեղ է գտնվում Միջին Շվեդիայի ամենամեծ համալսարանը՝ առընթեր գործող ընդարձակ հիվանդանոցով։ Քաղաքը ճանաչված է նաև միջնադարյան ամրոցով ու Գուստավսվիկ ջրաշխարհով, որ ամենաընդարձակն է Սկանդինավյան երկրներում։
Բնակավայրի վրա տարածվել է Սվարտեն գետի կամրջի անվանումը և նշանակում է գլաքարե կամուրջ (Öre- - գլաքար, bro - կամուրջ)[7]։
Կլիման տարին տարվա վրա տարբերվում է․ օրինակ՝ 2010 թվականի դեկտեմբերը բավականին ցուրտ էր, օդի օրական միջին ջերմաստիճանը՝ -9 C, մինչդեռ 2006 թվականի դեկտեմբերին օդի միջին ջերմաստիճանը եղել է 4.3 C[8][9]։ Ըստ կատարված գրանցումների՝ ամենատաք ամիսը եղել է 2018 թվականի հուլիսը՝ 21.8 C միջին ջերմաստիճանով, ամենացուրտը՝ 1987 թվականի հունվարը՝ -12.8 C միջին ջերմաստիճանով[10][11]։ Ընդ որում՝ ձմռան ամիսները հաճախ անցնում են առանց ձնածածկույթի, ինչը բացառիկ է 59-րդ զուգահեռականից հյուսիս ընկած տարածքի համար։ Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1975 թվականի օգոստոսի 7-ին՝ 36 C[12], որը չափազանց բարձր է հյուսիսային լայնության համար։ 21-րդ դարում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 2018 թվականի օգոստոսի 8-ին՝ 33.9 C[13]։ Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1966 թվականի փետրվարին՝ -30 C[14]։ Ըստ Շվեդիայի օդերևութաբանական և ջրագրական ինստիտուտի վիճակագրական տվյալների՝ 2010-ական թվականներին գրանցվել են մի քանի ամիսների՝ մարտի, մայիսի, հուլիսի, հոկտեմբերի ռեկորդային բարձր և դեկտեմբերի ռեկորդային ցածր ջերմաստիճաններ[15]։ Խոնավությունը բարձր է տարվա մեծ մասի ընթացքում, համեմատաբար ցածր՝ ամռան ամիսներին։ Չնայած դրան՝ ամառն ամենատեղումնառատն է[16], որը հետևանք է մայրցամաքային տաք ու սառը հոսանքների բախումների։ 2010 թվականին ձմեռային արևադարձի ընթացքում արձանագրվել է 13.1 C միջին ջերմաստիճան, որը չափազանց բարձր է ներցամաքային տարածքների համար արևի ցածր դիրքի շրջանում[17]։
Էռեբրուի օդանավակայան (2002–2021 averages; precipitation in the ward of Almby; extremes since 1901)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 10.2 (50.4) |
15.4 (59.7) |
18.8 (65.8) |
26.9 (80.4) |
29.0 (84.2) |
34.0 (93.2) |
35.9 (96.6) |
36.0 (96.8) |
26.8 (80.2) |
20.2 (68.4) |
18.1 (64.6) |
13.1 (55.6) |
36.0 (96.8) |
Միջին բարձր °C (°F) | 0.7 (33.3) |
1.4 (34.5) |
5.8 (42.4) |
12.2 (54) |
17.4 (63.3) |
21.4 (70.5) |
23.5 (74.3) |
22.0 (71.6) |
17.4 (63.3) |
10.7 (51.3) |
5.6 (42.1) |
2.5 (36.5) |
11.72 (53.09) |
Միջին օրական °C (°F) | −2.2 (28) |
−1.8 (28.8) |
1.6 (34.9) |
6.6 (43.9) |
11.6 (52.9) |
15.7 (60.3) |
17.9 (64.2) |
16.6 (61.9) |
12.6 (54.7) |
7.0 (44.6) |
2.9 (37.2) |
−0.2 (31.6) |
7.36 (45.25) |
Միջին ցածր °C (°F) | −5.0 (23) |
−4.9 (23.2) |
−2.7 (27.1) |
1.0 (33.8) |
5.7 (42.3) |
9.9 (49.8) |
12.3 (54.1) |
11.2 (52.2) |
7.7 (45.9) |
3.3 (37.9) |
0.2 (32.4) |
−2.9 (26.8) |
2.98 (37.37) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −29.6 (−21.3) |
−30.0 (−22) |
−28.0 (−18.4) |
−14.5 (5.9) |
−5.6 (21.9) |
−1.2 (29.8) |
2.5 (36.5) |
0.0 (32) |
−5.7 (21.7) |
−12.8 (9) |
−19.5 (−3.1) |
−26.6 (−15.9) |
−30 (−22) |
Տեղումներ մմ (դյույմ) | 50.8 (2) |
36.8 (1.449) |
33.6 (1.323) |
33.0 (1.299) |
66.0 (2.598) |
60.2 (2.37) |
79.5 (3.13) |
82.1 (3.232) |
56.1 (2.209) |
67.7 (2.665) |
59.2 (2.331) |
52.9 (2.083) |
677.9 (26.689) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) | 11.1 | 8.6 | 7.7 | 7.0 | 10.2 | 10.4 | 11.6 | 11.7 | 9.1 | 10.7 | 12.7 | 11.8 | 122.6 |
Աղբյուր #1: SMHI Open Data[18] | |||||||||||||
Աղբյուր #2: SMHI average data 2002–2021[19] |
Տարին | Բնակչությունը | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1970 | 275 490 | ||||||||
1975 | 273 923 | ||||||||
1980 | 274 356 | ||||||||
1985 | 270 211 | ||||||||
1990 | 272 513 | ||||||||
1995 | 276 417 | ||||||||
2000 | 273 615 | ||||||||
2005 | 274 121 | ||||||||
2010 | 280 230 | ||||||||
2015 | 291 012 | ||||||||
2020 | 305 643 | ||||||||
Աղբյուրը՝ SCB - Folkmängd efter region och år. |
Տարին | Բնակչությունը | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1970 | 117 696 | ||||||||
1975 | 117 837 | ||||||||
1980 | 116 969 | ||||||||
1985 | 118 043 | ||||||||
1990 | 120 944 | ||||||||
1995 | 119 635 | ||||||||
2000 | 124 207 | ||||||||
2005 | 127 733 | ||||||||
2010 | 135 460 | ||||||||
2015 | 144 200 | ||||||||
2020 | 156 381 | ||||||||
Աղբյուրը՝ SCB - Folkmängd efter region och år. |
Էռեբրուի հին քաղաքամասում՝ Wadköping-ում, որ ձգվում է Սվարտեն (Սև հոսք) գետի ափերի երկայնքով, պահպանվել են 18-րդ և 19-րդ դարերի փայտաշեն կառույցներ, որոնցից մի քանիսում գործում են թանգարաններ, պատկերասրահներ։
Էռեբրուում Բաց արվեստ խորագրով 2008, 2009, 2011 և 2013 թվականներին կազմակերպվել են գեղարվեստական ցուցահանդեսներ։ 2013 թվականին ցուցադրվել են շվեդ և արտասահմանյան 90 արվեստագետների աշխատանքներ[20]։ 2015 թվականի ամռանը կայացել է Բաց արվեստի հինգերորդ ցուցահանդեսը[21]։
Էռեբրուի համալսարանը Շվեդիայի ամենաերիտասարդ բարձրագույն ուսումնական հաստատություններից է, բացվել է 1999 թվականին, högskola-ի՝ համալսարանական քոլեջի հիմքի վրա։ Ներկայումս ունի շուրջ 16․000 ուսանող, 1․100 աշխատող։ Իր վարկանիշով տեղ է զբաղեցնում աշխարհի լավագույն բուհերի ցանկում՝ 351–400 միջակայքում[22], իսկ աշխարհի լավագույն երիտասարդ բուհերի հարյուրյակում 2018 թվականին գրավել է 62-րդ տեղը[23]։
Գուստավսվիկ ջրաշխարհը, որ ամենաընդարձակն է հյուսիսային երկրներում, ընկած է քաղաքի կենտրոնից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա, տարեկան ունենում է 700․000-ից ավելի այցելու, զբոսաշրջային և ժամանցային ամենասիրված վայրերից է Շվեդիայում․ ժողովրդականության տեսակետից զիջում է միայն Լիզեբերգին, Գրյոնա Լունդին և Սկանսենին։ Ամռանը բազմաթիվ այցելուներ է ունենում նաև Կառլսլունդ դաստակերտը։
Էռեբրուի քույր քաղաքներն են[24]՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.