Էջմիածնի ջրանցք
From Wikipedia, the free encyclopedia
Էջմիածնի ջրանցք, Լենինի անվան ջրանցք, ջրանցք և ջրամբար, կառուցվել է 1923-1924 թթ. և շահագործման է հանձնվել 1925 թ.-ին։ Սկիզբ է առնում Երևանյան լճից։ Երկարությունը 27 կմ է, ջրթողունակությունը՝ 4,3 մ3/վ։ Գլխամասը (մոտ 500 մ) անցնում է ժայռափոր թունելով։ Ոռոգում է Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքի և Արմավիրի մարզի 1400 հա հողատարածք։
Ջրանցըք մինչև 1960 թ.-ը սնվում էր միայն Հրազդան գետի ջրերից։ Արևաշատի ջրհան կայանի կառուցումից (1967 թ.) հետո լրացուցիչ սնվում է Մեծամորի ջրերից, որի շնորհիվ սահմանափակվել է Սևանա լճի ջրի օգտագործումը։ Ջրանցքի երկայնքով տեղ-տեղ պահպանվել են ուրարտական Ումեշինի ջրանցքի հետքերը։ Վերջինս կառուցվել է մ.թ.ա. VII դ., ինչի մասին պահպանվել է Ռուսա Բ արքայի սեպագիր արձանագրությունը[1][2]։