Էպիզիոտոմիա
From Wikipedia, the free encyclopedia
Էպիզիոտոմիա, հայտնի նաև ինչպես պերինեոտոմիա կամ շեքահատում, շեքի և հեշտոցի հետին պատի վիրահատական հատումն է, որը հիմնականում իրականացվում է տատմոր կամ մանկաբարձի կողմից։ Էպիզիոտոմիան սովորաբար իրականացվում է ծննդաբերության երկրորդ փուլում, երբ հարկավոր է լինում արագորեն մեծացնել բացվածքը, որպեսզի երեխայի գլուխը կարողանա դուրս գալ հեշտոցից։ Կտրվածքը, որը կարող է իրականացվել 90 աստիճան անկյան տակ՝ ամոթույքից դեպի անուս, կամ վուլվայի հետին սահմանից (միջնակ-կողմնային էպիզիոտոմիա), իրականացվում է տեղային անզգայացման պայմաններում և ծննդաբերությունից հետո կարվում է։
Էպիզիոտոմիա | |
---|---|
![]() Միջնակ կողմնային էպիզիոտոմիա | |
Տեսակ | բժշկական գործողության տեսակ |
Բժշկական մասնագիտություն | Մանկաբարձություն |
Հոմանիշներ | Պերինեոտոմիա, շեքահատում |
![]() |
Նրա ռուտին կիրառումը այլևս խորհուրդ չի տրվում[1]։ Չնայած սրան, այն հանդիսանում է կանանց մոտ իրականացվող ամենատարածված բժշկական միջամտություններից մեկը։ Միացյալ Նահանգներում 2012 թվականի տվյալներով այն իրականացվել է հեշտոցային ծննդաբերությունների 12%-ի ժամանակ[1]։ Էպիզիոտոմիան դեռևս տարածուն կիրառում ունի աշխարհի տարբեր մասերում՝ Ճապոնիա, Թայվան, Չինաստան և Իսպանիա[2][3]։
Պլաստիկ վիրաբույժների «մաշկի հյուսվածքի ընդլայնման» տեխնիկայի կիրառումը, հեշտոցի բացվածքի աստիճանական և, ամենակարևորը, ցավազուրկ ձգումը, երկու ձեռքի չորս մատներով, 7 օր անընդմեջ կամ ծննդաբերողների կողմից. Aniball-ը կամ Epi-no Delphine Plus-ը, մինչև ծննդաբերության սկիզբը երեխայի համար 10 սմ տրամագծով բացվածք ստանալը, էպիզիոտոմիան դարձնում է հնացած։