From Wikipedia, the free encyclopedia
Էչպոչմակ, ուչպոչմակ (թաթ.՝ өчпочмакөчпочмак - «եռանկյունի», բաշկիրերեն՝ өсбосмаҡ, өс мөйөш[1]), բաշկիրական և թաթարական ազգային ուտեստ, խմորիչով խմորից թխվածք, հազվադեպ է անթթխմոր խմորով թխվում, լցոնված է կարտոֆիլով, մսով, որպես կանոն, ոչխարի, սագի կամ բադի մսով եւ սոխով։
Էչպոչմակ թաթ.՝ өчпочмак բաշկիրերեն՝ өсбосмаҡ, өс мөйөш | |
---|---|
Էչպոչմակի բաղադրիչները | |
Բաշկիրական խոհանոց Թաթարական խոհանոց | |
Ենթատեսակ | կարկանդակ և սննդամթերք |
Առաջացման երկիր | Ռուսաստան |
Բաղադրամասեր | |
Հիմնական | խմոր, միս, կարտոֆիլ, սոխ, մսի արգանակ |
Öçpoçmaq Վիքիպահեստում |
Ուտեստի բնորոշ առանձնահատկությունն ամենեւին էլ նրա ձեւը չէ, այլ պատրաստման եղանակը, որի դեպքում խճողակը լցոնվում է հում մթերքներով, ի տարբերություն շատ այլ նմանատիպ արտադրանքների։
0,5 սմ խորանարդիկներով կտրատած ոչխարի միսը և հում կարտոֆիլը խառնում են մանր կտրատած սոխի հետ։ Խմորից ափսեի չափի գնդիկներ գրտնակել, դնել խճողակը և վերևից կսմթել` հաղորդելով բուրգի ձևը և ցանկության դեպքում կենտրոնում փոս թողնել։ Թողնել հանգստանա, յուղել սերուցքային կարագով, դնել ջեռոց։ Կես ժամ անց հանել, փոսի մեջ լցնել մեկ-երկու ճաշի գդալ աղ ու բիբարով համեմած մսի խիտ արգանակ, ձու քսել, կրկին դնել ջեռոցի մեջ, կես ժամ անց հանել, յուղ քսել և, ըստ անհրաժեշտության, մի քիչ էլ արգանակ լցնել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.