ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Էշթոն Դյուրանդ Սանդերս (անգլ.՝ Ashton Durrand Sanders; հոկտեմբերի 24, 1995[1][2], Քարսոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասան[4]։ Նա առավել հայտնի է օսկարակիր «Լուսնի լույս» ֆիլմում երիտասարդ Չայրոնի դերով։
Էշթոն Սանդերս անգլ.՝ Ashton Sanders | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1995[1][2] (29 տարեկան) |
Ծննդավայր | Քարսոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] |
Կրթություն | Ramon C. Cortines School Of Visual And Performing Arts? և Դե Պաուլ համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Սանդերսը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Քարսոն քաղաքում։ Նա հաճախել է Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Մեծ արվեստների ավագ դպրոցը, որն ավարտել է 2013 թվականին[5]։ Նա սովորում էր ԴեՓոլ համալսարանի թատրոնային դպրոցում, մինչև լքելն այն երեք տարի անց՝ 2016 թվականին, դերասանական կարիերայի վրա կենտրոնանալու համա[6] ր։
Սանդերսը կատարել է իր դեբյուտը ռեժիսոր Քրիս Էսկայի «Որոնումը» ֆիլմում[7]։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել South by Southwest-ում 2013 թվականի մարտի 11-ին[8]։ Այն թողարկվել է Variance Films-ի կողմից սահմանափակ տեսքով 2014 թվականին ապրիլի 2-ին[9][10]։
2015 թվականին Սանդերսը փոքր դեր է կատարել «Ուղիղ Քոմփթոնից» ֆիլմում[11]։ 2016 թվականին նա հայտնվել է Refinery29-ի «Նիհարը» վեբ սերիալի սերիաներից մեկում[12]։
Դրանից հետո Սանդերսը նկարահանվել է ռեժիսոր Բարի Ջենքինսի «Լուսնի լույս» դրամա ֆիլմում[13]։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 2-ին Թելուրիդի կինոփառատոնում, իսկ սահմանափակ թողարկումը՝ 2016 թվականի հոկտեմբերի 21-ին A24-ի կողմից[14][15]։ «Լուսնի լույս»-ը զանգվածային քննադատական ընդունելության է արժանացել և ստացել է Ոսկե Գլոբուս մրցանակը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում[16]։ Ֆիլմը նաև երեք Օսկար մրցանակ է ստացել «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ադապտացված սցենար» և «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Մահերշալա Ալի) անվանակարգերում[17]։ Սանդերսի դերը ֆիլմում բարձր է գնահատվել քննադատների կողմից[18]; Բենջամին Լին The Guardian-ից անվանել է նրա աշխատանքը «հզոր»[19]։
Սանդերսը կատարել է «Հավասարիչը 2» ֆիլմի՝ հայտնի «Հավասարիչը» մարտաֆիլմի սիքվելի գլխավոր դերերից մեկը՝ Դենզել Վաշինգտոնի հետ միասին[20]։ 2019 թվականին Սանդերսը նկարահանվել է ռեժիսոր Ռուփերթ Ուայաթի «Գրավված պետություն» գիտական ֆանտաստիկա թրիլլեր ֆիլմում[21]։ Նա նաև ներառվել է HBO-ի «Հարազատ որդի» վեպի ադապտացիայի դերասանական կազմում։
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2012 | Կարողություններ ստեղծելով | Making Possibilities[22] | Դոնի | Կարճամետրաժ ֆիլմ |
2013 | Որոնումը | The Retrieval | Ուիլ | |
2015 | Ուղիղ Քոմփթոնից | Straight Outta Compton | Քիդ | |
2016 | Լուսնի լույս | Moonlight | երիտասրադ Չայրոն |
|
Մենք տունն ենք | We Home | Ջավան | Կարճամետրաժ ֆիլմ | |
Վերջին կույս Լոս Անջելեսում | The Last Virgin in LA | Ջոշ | Կարճամետրաժ ֆիլմ | |
2018 | Հավասարիչը 2 | The Equalizer 2 | Մայլս Ուիթաքեր | |
Երեխաների հետ ամեն ինչ լավ է | The Kids Are Alright | Հրեշտակ | Կարճամետրաժ ֆիլմ | |
2019 | Հարազատ որդի | Native Son | Թոմաս | |
Գրավված պետություն | Captive State | Գաբրիել Դրամոնդ | ||
2020 | Ամբողջ օր ու գիշեր | All Day and a Night | Ջահքոր | |
Սպասվելիք | Ֆրեդ Համփթոնի անանուն նախագիծ | Untitled Fred Hampton project | Լարի Ռոբերթսոն | Հետարտադրություն |
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2016 | Նիհարը | The Skinny | Թայլեր | Սերիա․ «Կազմ» |
2019 | Wu-Tang․ Ամերիկյան սագա | Wu-Tang: An American Saga | RZA | Սերիալի պարբերական դերում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.