From Wikipedia, the free encyclopedia
Էիզա Գրիգս Քենդլեր (անգլ.՝ Asa Griggs Candler, դեկտեմբերի 30, 1851[1][2][3], Վիլա Ռիքա, Ջորջիա - մարտի 12, 1929[1][2][3], Ատլանտա), ամերիկացի ձեռնարկատեր, «Կոկա-Կոլա» ընկերության հիմնադիր։ Եղել է նաև Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի քաղաքապետ։
Էյզա Գրիգս Քենդլեր անգլ.՝ Asa Griggs Candler | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1851[1][2][3] |
Ծննդավայր | Վիլա Ռիքա, Ջորջիա |
Մահացել է | մարտի 12, 1929[1][2][3] (77 տարեկան) |
Մահվան վայր | Ատլանտա |
Գերեզման | Westview Cemetery[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և քաղաքական գործիչ |
Ծնողներ | մայր՝ Martha Bernetta Candler?[5] |
Զբաղեցրած պաշտոններ | Mayor of Atlanta, Georgia? |
Երեխաներ | Լյուսի Բիլ Քենդլեր Օվենս Հայնց Լեիդ |
Asa Griggs Candler Վիքիպահեստում |
Քենդլերն իր կարիերան սկսել է որպես դեղատան սեփականատեր։ 1887 թվականին նա 2300 դոլարով գնել է Ջոն Պեմբերթոնի հայտնագործած «Կոկա-Կոլայի» բաղադրատոմսը։ «Կոկա-Կոլայի» հաջողությունները նրան բերել են մեծ հարստություն։ 1892 թվականին նա հիմնադրել է «Կոկա-Կոլա» ընկերությունը։ Մեկ տարի անց Քենդլերը պաշտպանել է «Կոկա-Կոլա» բրենդը և 1895 թվականին սկսել է վաճառել իր ապրանքը Միացյալ Նահանգներում, իսկ 1896 թվականից՝ նաև հարևան երկրներում։
Քենդլերը եղել է հարավում Եպիսկոպոս մեթոդիստական եկեղեցու անդամ (BMKS), ավետարանական մեթոդիստական եկեղեցու նախահայր։ Նա միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել եկեղեցուն և մի հողակտոր՝ Էմորիի համալսարանը կառուցելու համար, որպեսզի այն Օքսֆորդից տեղափոխվի Ատլանտա։ Աստվածաբանության դպրոցը անվանվել է Քենդլերի անունով:Նա նաև միլիոնավոր դոլարներ է նվիրել Էմորիի հիվանդանոցին։
1917 թվականին Քենդլերը հեռացել է ընկերությունից և դարձել Ատլանտայի քաղաքապետ (1917-1919)։ Հունվարին Էիզա Քենդլերը բիզնեսի կառավարումը հանձնել է որդուն՝ Հովարդին։ Ծննդյան տոներին Քենդլերը բաժնետոմսերի 90 % բաժանել է իր հարազատներին՝ բացառությամբ յոթ հոգու։ Այնուամենայնիվ, 1919 թվականին Հովարդ Քենդլերը ընկերությունը 25 միլիոն դոլարով վաճառել է Էռնեստ Վուդրաֆի և Յուջին Ստեթսոնի ղեկավարած կոնսորցիումին։
1926 թվականին Քենդլերը կաթված է ստացել և 1929 թվականին մահացել։ Նրա անունով է կոչվել Ատլանտայի օդանավակայանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.