Էյ Ջեյ Սթայլզ
From Wikipedia, the free encyclopedia
Ալեն Նիլ Ջոնս[1][4] (անգլ.՝ Allen Neal Jones, հունիսի 2, 1977(1977-06-02), Jacksonville, Onslow County), առավել հայտնի Էյ Ջեյ Սթայլզ (A.J. Styles) ռինգային անվամբ, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում։ Հայտնի է նաև «New Japan Pro Wrestling» (NJPW), «Ring of Honor» (ROH) «Total Nonstop Action Wrestling» (TNA) կազմակերպությունում անցկացրած տարիներից։
Էյ Ջեյ Սթայլզ A.J. Styles | |
---|---|
Իրական անուն | Ալեն Նիլ Ջոնս Allen Neal Jones |
Ռինգային անուն(ներ) | Էյր Սթայլզ[1] Էյ Ջեյ Սթայլզ[1][2] Միստր Օլիմպիա[2][3] |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 98 կգ[2] |
Հայտարարվող հասակ | 1,80 մ[2] |
Ծննդյան թվական | մայիսի 7, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | «Քեմփ Լեջեն» ծովաբազա, Ջեքսոնվիլ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
Մարզիչ | Ռիք Մայքլզ «National Championship Wrestling» անձնակազմ |
Դեբյուտ | 1998 |
Կայք | ajstyles.org |
Մանսագիտական ելույթների ընթացքում մեկ անգամ նվաճել է WWE աշխարհի, երեք անգամ՝ NWA, երկու անգամ՝ TNA աշխարհի ծանրքաշային, և երկու անգամ՝ IWGP ծանրքաշային չեմպիոնական տիտոսները։ Աշխարհի տիտղոսներից զատ, վեց անգամ դարձել է TNA իքս-դիվիզիոնի չեմպիոն և երկու անգամ՝ TNA հեռուստատեսային չեմպիոն։ Նշմարելի հաջողություններ է ունեցել նաև թիմային դիվիզիոնում՝ չորս անգամ նվաճելով NWA աշխարհի, երկու անգամ՝ TNA աշխարհի և մեկ անգամ՝ ROH աշխարհի թիմային չեմպիոնական տիտղոսները։ 2010 թվականին դարձել է «Պրո ռեստլինգ իլուսթրեյթիդ» հանդեսի «PWI 500» ցանկում 1-ին տեղը գրաված առաջին (և թերևս միակ) «TNA»-ի մարզիկը։