ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Էմմա Քոուլֆիլդ (անգլ.՝ Emma Caulfield ապրիլի 8, 1973[1], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Բաֆֆի-վամպիրներին կործանող» հեռուստասերիալում կատարած Անի Ջեքսոն դևի և «Բևեռլի-Հիլզ, 90210» հեռուստասերիալում՝ Սյուզան Քիթսի դերերով։
Էմմա Քոուլֆիլդ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 8, 1973[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | The American School In England? և La Jolla Country Day School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի |
myspace.com/emmacaulfield | |
Էմմա Չեկերը ծնվել է Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում։ Նրա մայրը աշխատել է որպես պրոֆեսիոնալ երգչուհի[2]։ Միջնակարգ դպրոցում Էմման ուսումնասիրել է դրաման ու հաճախել La Jolla Playhouse և Old Globe Theatre տեղի թատրոնների լսումներին։ Հետո մեկնել է Անգլիայի՝ Լոնդոն քաղաքի Անգլիայի ամերիկյան դպրոց, որտեղ ամռան ընթացքում ուսումնասիրել է նաև դրաման։ Այնտեղ նրա տաղանդը ճանաչում է ստացել բեմի խաղընկերների կողմից[3]։
La Jolla Country ցերեկային դպրոցն ավարտելուց հետո հոգեբանությունն ուսումնասիրելու համար Չեկերը սովորել է Կալիֆոռնիայում գտնվող Սան Ֆրանցիսկոյի համալսարանում, սակայն շուտով թողել է ուսումը։ 1992 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես[4]։
Առաջին նկատելի դերը Քոուլֆիլդը խաղացել է 1995 թվականին «Բևեռլի-Հիլզ, 90210» հեռուստասերիալում։ Մինչև 1996 թվականը նկարահանվել է երեսուն էպիզոդներում։ 1998 թվականին ռեժիսոր Ջոս Ուիդոնի «Բաֆֆի-վամպիրներին կործանող» հեռուստասերիալում Էմման կատարել է իր ամենահայտնի Անի Ջենքինս դերը։ Սկզբում նրա կերպարը հայտնվել է մի քանի էպիզոդներում, սակայն շուտով Ուիդոնը Քոուլֆիլդին ներառել է հիմնական դերասանական կազմում[3]։
2003 թվականին Էմմին «Մութը վրա է հասնում» ֆիլմում ստացել է գլխավոր դեր։ 2004 թվականին Մերեդիտ Փրեմինգերի դերով նկարահանվել է «Դետեկտիվ Մոնկ» հեռուստասերիալի էպիզոդում, իսկ 2004 թվականին «Հաղթանակած կողմը» կատակերգական ֆիլմում Քոուլֆիլդը խաղացել է մեծամիտ դերասանուհու դերը։ Պատկերի սցենարիստները և ռեժիսորները եղել են դերասանուհի Քերի Բոումենի մոտ ընկերուհիները։ Տարբեր փառատոններում ցուցադրված ֆիլմում քամեո-դերերը խաղացել են «Բաֆֆի»-ի մի քանի դերասանուհիներ[3]։
Էմմա Քոուլֆիլդը ««Գալակտիկա» աստղային հածանավ» սերիալի համար փորձել է Վեցերորդի և Ստարբակի դերերը[5]։
Քոուլֆիլդը «Contropussy» վեբ-կոմիքսի համահեղինակն է[6]։
2006 թվականի օգոստոսի 23-ին Քոուլֆիլդն ամուսնացել է Քորնելուս Գրոբելարի հետ[7]։ 2010 թվականի մայիսի 13-ին նա ապահարզան է տվել՝ պատճառաբանելով իրենց անհաշտ տարաձայնությունները։
Ներկայումս Էմման ամուսնացած է դերասան Մարկ Լեսլի Ֆորդի հետ։ 2016 թվականի մարտի 24-ին հայտնի է դարձել, որ զույգը սպասում է իրենց առաջնեկին։ Հուլիսի 10-ին զույգն ունեցել է դուստր՝ Նայթլի Լեյք Ֆորդը։
Կինո | |||
---|---|---|---|
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
2003 | Մութը վրա է հասնում | Քեյթլին Գրին | |
2004 | Նվագախմբով բեռնատարը | Էմմա Քոուլֆիլդ | |
2007 | Դատարկություն | Սառա | Կարճամետրաժ ֆիլմ |
2009 | Ինչու՞ եմ ես դա անում | Էմբեր | |
Թայմեր | Ունա | ||
2010 | Սահմանափակում | Վիկտորիա Պեյթոն | |
Ջնջում | Ջենիֆեր | Ռելիզ | |
Հեռուստատեսություն | |||
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
1994 | Դատավոր Բյորք | Բեթ | Էպիզոդ |
Պահվում է Բելի համար | Նորս | Էպիզոդ | |
Ուրացող | Սինդի Մորան | Էպիզոդ | |
1995 | Գիտության հրաշալիքներ | Ֆիբի | Էպիզոդ |
1995, 1997 | Մետաքսե ցանցեր | Քեյթ Դոններ | 2 էպիզոդ |
1995-1996 | Բևեռլի-Հիլզ, 90210 | Սյուզան Քիթս | 30 էպիզոդ |
1996-1997 | Հոսպիտալ | Լորեյն | |
1998 | Դետեկտիվ Նեշ Բրիջես | լրաբեր | Էպիզոդ |
1998-2003 | Բաֆֆի-վամպիրներին կործանող | Անյանկա 'Անյա' Ջենքինս | 85 էպիզոդ |
2004 | Ես ուզում եմ ամուսնանալ Ռայան Բենքսի հետ | Չարլի Նորթոն | Հեռուստատեսային ֆիլմ |
Խուզարկու Մոնկ | Մերեդիտ | Էպիզոդ | |
2007 | Վալենտինա Քերոլ | Էլլի Սիմփս | Հեռուստատեսային ֆիլմ |
2009 | Մասնավոր պրակտիկա | Լին | Էպիզոդ |
2010 - 2011 | Հսկան | Սաշա | |
2010 - 2011 | Կյանքն անսպասելի է | Էմմա Բրենդշոու | Գլխավոր դեր[8] |
2012, 2016 | Մի անգամ հեքիաթում | Կույր կախարդ | 6 էպիզոդ |
2016 | Սուպերգրլ | Կամերոն Չեյզ | Էպիզոդ |
Բևեռլի Հիլզի կինոփառատոն
«Ուղեկից» մրցանակ
Սիդնեյի կինոփառատոն
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.