Էմիլ Ռեյնո
ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Էմիլ Ռեյնո (ֆր.՝ Charles-Émile Reynaud /ʃaʁl emil ʁɛjno/, դեկտեմբերի 8, 1844[1][2][3][…], Մոնթրեյ - հունվարի 9, 1918[1][4][5] կամ 1918[6][7], Իվրի սյուր Սեն), ֆրանսիացի գյուտարար[8], նկարիչ և գիտության ժողովրդականացնող, անիմացիայի նախակարապետ։
Էմիլ Ռեյնո ֆր.՝ Émile Reynaud | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1844[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոնթրեյ |
Վախճանվել է | հունվարի 9, 1918[1][4][5] (73 տարեկան) կամ 1918[6][7] |
Մահվան վայր | Իվրի սյուր Սեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | գծանկարիչ, լուսանկարիչ, կինոռեժիսոր, նկարիչ, ճարտարագետ, գյուտարար և ֆիզիկոս |
Թեմաներ | ֆիզիկա[7] և Կինեմատոգրաֆիա[7] |
Charles-Émile Reynaud Վիքիպահեստում |
Լինելով մեդալագետի և ժամագործի որդի՝ Ռեյնոն մանկուց աշխատել է իր հոր արվեստանոցում։ 1858 թվականից նա սկսել է սովորել օպտիկական սարքերի վերանորոգման ու կարգաբերման գործը, իսկ հետո սկսել է միաժամանակ աշխատել որպես Փարիզի դիմանկարիչ, լուսանկարիչ Ադամ Սալոմոնի օգնական՝ զբաղվելով լուսանկարների ռետուշով։ 1864 թվականին նա դարձել է հայտնի դասախոս և գիտության ժողովրդականացնող աբբա Մուանիոյի օգնականը՝ նրա հետ ճամփորդելով Ֆրանսիայում և նրանից սովորելով դասախոսության վարպետություն։
Հիմք ընդունելով զոոտրոպ, որը թույլ է տալիս դիտարկել շարժվող պատկերները տեսաորոնման սարքի միջոցով՝ 1876 թվականին Ռեյնոն կատարելագործել է այն և միավորել կախարդական լապտերի հետ, որը հնարավորություն է տալիս միաժամանակ դիտել ոչ թե մեկ հեռուստադիտողի, այլ շատերին։ Ռեյնոն մեքենայի մխոցը փոխարինել է փափուկ ժապավենով, որի վրա ամրացվել են 4×5 սմ չափի ժելատինային թիթեղներ։ Այդ նկարները կենտրոնում տեղադրված հայելու միջոցով արտացոլվել էին էկրանին։ Բացի այդ, Ռեյնոն առաջինն է սկսել օգտագործել անփոփոխ դեկորացիա՝ այն նկարելով կերպարներից առանձին և էկրանին փոխանցելով առանձին կախարդական լապտերի միջոցով։ Նա առաջինն էր, ով սինխրոնացրել է պատկերն ու ձայնը, ընդ որում՝ երաժշտական նվագակցությունն իր ֆիլմերի համար հորինել է անձամբ։
1877 թվականից Ռեյնոն հաստատվել է Փարիզում և սկսել է կարդալ սեփական դասախոսությունները։ Միևնույն ժամանակ նա նախագծել է պրաքսինոսկոպ օպտիկական սարքը, որը թույլ է տալիս մի քանի նկարների հաջորդականությունը տեսնել որպես սահուն շարժում։ Հաջորդ մեկուկես տասնամյակների ընթացքում Ռեյնոն կատարելագործել է իր ապարատը։
1892 թվականին տեղի է ունեցել անիմացիոն ֆիլմի առաջին ցուցադրությունը, երբ Ռեյնոն Փարիզի Գրևինի թանգարանում հավաքված հանրությանը ներկայացրել է իր «փայլող մնջախաղերը»։ Նա ցուղադրել է նրանց մի քանի սյուժեներ, իսկ ցուցադրությունն տևել է տասնհինգ-քսան րոպե։ Իր բոլոր «ֆիլմերը» Ռեյնոն նկարել, ներկել ու մոնտաժել է անձամբ՝ նկարելով դրանք երկար ժապավենների վրա, յուրաքանչյուր սյուժե բաղկացած է եղել մի քանի հարյուր նկարներից։
Ռեյնոն առաջին անգամ կիրառել է որոշ մեթոդներ, որոնք դարձել են մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայի հիմքը։ Դրանց թվին է պատկանում կերպարների և դեկորացիայի առանձին նկարելը։
1893-1894 թվականներին նա ստեղծել է իր գլուխգործոցը՝ «Խցիկի շուրջ», բայց արդեն 1895 թվականին կինեմատոգրաֆի ծնունդը նրան ջախջախիչ հարված է հասցերլ։ Ռեյնոյի՝ ձեռքով նկարված ժապավենները չէին կարող մրցակցել ավելի արագ արտադրվող և ավելի էժան կինոֆիլմերի հետ։ Հուսահատված գյուտարարը ջարդել է իր ապարատը և ջրասույզ արել Սենայում ժապավենների հետ միասին։ Մասամբ փրկվել են դրանցից երկուսը՝ «Աղքատ Պիերոն» և «Խցիկի շուրջը»։
Ի հիշատակ 1892 թվականի հոկտեմբերի 28-ին Ռենոյի «փայլող մնջախաղերի» առաջին ցուցադրության՝ այդ օրը նշվում է որպես Անիմացիայի միջազգային օր։ Մուլտիպլիկացիոն կինոյի միջազգային ասոցիացիայի կողմից տոնը հաստատվել է 2002 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.