Էմըրսթ
From Wikipedia, the free encyclopedia
Էմըրսթ (անգլերեն՝ Amherst. /ˈæmərst/ ( լսել))[2]), քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգների Նոր Անգլիա տարածաշրջանում՝ Մասաչուսեթս նահանգի Հեմփշիրի շրջանում, Կոնեկտիկուտ գետի հովտում (հայերենում տարածված է նաև այս քաղաքի Ամհերստ անվանաձևը)։ 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 37.819[3]. այդ ցուցանիշով Էմըրսթն առաջին տեղն է զբաղեցնում Հեմփշիրի շրջանում՝ գերազանցելով նաև շրջկենտրոնին՝ Նորթհեմփտոնին։ Էմըրսթն ամերիկյան համբավավոր համալսարանական քաղաքներից է. այստեղ են իրենց գործունեությունը ծավալում Մասաչուսեթսի համալսարանը, Էմըրսթի ու Հեմփշիրի քոլեջները։ Էմըրսթցիներն ու տևական ժամանակ այդ քաղաքում ապրողները Amherst անվանումն արտասանում են առանց h-ի ("AM-erst")[4], որն առիթ է տվել հորինելու «Էմըրսթում միայն h-ն է լռում» ասացվածքը (այդ ասացվածքում ընդգծված, շեշտված է նաև էմըրսթցիների քաղաքական մեծ ակտիվությունը)[5]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Էմըրսթ | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Համայնք | Համպշիր շրջան | ||
Հիմնադրված է | 1703 թ. | ||
Մակերես | 27,8 քառակուսի մղոն | ||
ԲԾՄ | 90±1 մետր | ||
Բնակչություն | ▲39 263 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | UTC-5 | ||
Փոստային դասիչ | 01002 | ||
Պաշտոնական կայք | amherstma.gov(անգլ.) | ||
| |||
Էմըրսթը մաս է կազմում մասաչուսեթսյան Սփրինգֆիլդի մետրոպոլիսային վիճակագրական տարածքին, ինչպես նաև՝ Հարթֆորդ-Սփրինգֆիլդյան մետրոպոլիսային տարածաշրջանին ու 38,5 կիլոմետր ձգվող «Իմացության (գիտելիքի) միջանցք»-ին, որտեղ գործում են 32 համալսարան և բազմաթիվ քոլեջներ։