Էկտոդերմ
From Wikipedia, the free encyclopedia
Էկտոդերմ (հունարեն-ἔκτος «արտաքին»+δέρμα «մաշկ») —արտաքին սաղմնային թերթիկ, սաղմի զարգացման տարբեր փուլերում[1].: Ինչպես նաև կա միջին սաղմնային թերթիկ՝ մեզոդերմ և ամնահեռավոր սաղմնային թերթիկը էկտոդերմից՝ էնտոդերմ[2]։
Սաղմի էկտոդերմը առաջանում է էնտոդերմի հետ միաժամանակ և ձևավորվում է սաղմնային բջջի արտաքին շերտից։ Էկտոդերմը ձևավորում է նոր համակարգ(ողնաշարավորների մոտ՝ ողնուղեղ, ծայրամասային նյարդեր և գլխուղեղ), ատամի էմալ և էպիդերմիս(մաշկային էպիթելի)[3]։ Ինչպես նաև այն ձևավորում է զգայական օրգանները, մարսողակա համակարգի էպիթելի առջևի ու հետին բաժինները։
Ողնաշարավորների էկտոդերմը բաղկացած է երեք մասերից՝ արտաքին էկտոդերմից, նյարդային ծայրից և նյարդային խողովակից։ Նյարդային ծայրը և նյարդային խողովակը հայտնի են նաև որպես նեյրոէկոդերմ։ Ձևավորվում է գաստրուլի փուլում։