![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/02/Can-Human-Movements-Explain-Heterogeneous-Propagation-of-Dengue-Fever-in-Cambodia-pntd.0001957.s009.ogv/640px--Can-Human-Movements-Explain-Heterogeneous-Propagation-of-Dengue-Fever-in-Cambodia-pntd.0001957.s009.ogv.jpg&w=640&q=50)
Էկոլոգիական բժշկագիտություն
From Wikipedia, the free encyclopedia
Էկոլոգիական բժշկագիտություն, գիտության ճյուղ, որն ուսումնասիրում է շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու առողջության վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով միջավայրի հիվանդածին գործոններին։ Էկոլոգիական բժշկագիտությունն առաջացել է վերջին ժամանակներում՝ մարդու կենսաբանություն և բժշկագիտություն բաժիններից անկախ, ներառում է քիմիայի, ֆիզիկայի, սոցիոլոգիայի բաժիններ և տարբեր արտադրական տեխնոլոգիաներ, ուսումնասիրում է որոշակի գործոնի ազդեցության չափը և հետևանքները մարդու առողջության վրա։ Մասնավորապես, ուսումնասիրվում են աղտոտիչների, շինանյութերի, արտադրության մեջ ճառագայթման և քիմիական նյութերի չափաքանակների, դեղանյութերի օգտագործման ազդեցությունները հիվանդությունների (ուռուցքաբանական, իմունաբանական, շնչառական ուղիների և այլն) առաջացման վրա։