արգենտինացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Էլվիո Ռիկարդո Պորսել դե Պերալտա Առնալդո (իսպ.՝ Elvio Ricardo Porcel de Peralta Arnaldo, հուլիսի 12, 1938, Villa María, Կորդովա, Արգենտինա - ապրիլի 9, 2000, Տալկա (քաղաք), Չիլի), արգենտինացի և չիլիացի ֆուտբոլիստ, որը խաղացել է հարձակողական կիսապաշտպանի դիրքում[1]։ El duro entre los duros («Ամենակոշտը կոշտերի մեջ») մականունով Պերալտան հայտնի էր իր բնավորությամբ և կարիերայի ընթացքում ստացել է ռեկորդային՝ 97 կարմիր քարտ։
Քաղաքացիությունը | Արգենտինա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 12, 1938 | ||
Ծննդավայր | Villa María, Կորդովա, Արգենտինա | ||
Մահվան ամսաթիվ | ապրիլի 9, 2000 (61 տարեկան) | ||
Մահվան վայր | Տալկա (քաղաք), Չիլի | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Պորսել դե Պերալտան ծնվել է 1938 թվականի հուլիսի 12-ին Արգենտինայի Վիլա Մարիա քաղաքում[1]: Նա երկաթուղային պաշտոնյայի որդի էր և պատանեկության տարիներին՝ 11 տարեկանից, ֆուտբոլ էր խաղում արգենտինական «Ունիոն Սենտրալ» ակումբում[2][3]: Նա ցանկացել է բժշկություն ուսումնասիրել, սակայն հրաժարվել է այդ նպատակից, երբ 16 տարեկանում՝ 1954 թվականին, առաջարկ է ստացել միանալու Պրիմերա դիվիզիոնի «Ատլետիկո Տիգրե» ակումբին[2]: «Տիգրեի» կազմում նա խաղացել է 1954-1958 թվականներին, 1959 թվականին տեղափոխվել է «Վելես Սարսֆիլդ», այնուհետև 1960-1961 թվականներին վերադարձել է «Տիգրե»[1]:
Պորսել դե Պերալտան 1962 թվականի ապրիլին Վիսենտե Կանտատորեի առաջարկով հեռացել է Արգենտինայից և միացել չիլիական «Ռեյնջերս դե Տալկա» ակումբին: «Տիգրեում» վերջին տարիներին հարձակվող լինելուց հետո նա տեղափոխվել է կիսապաշտպանական դիրք, որտեղ խաղացել էր իր կարիերայի սկզբում: Վեց տարի՝ 1962-1967 թվականներին, նա խաղացել է «Ռեյնջերսի» կազմում և այդ թիմի լավագույն խաղացողներից մեկն էր[2]։
1968 թվականին Պորսել դե Պերալտային շնորհվել է Չիլիի քաղաքացիություն: Նույն թվականին նրան նկատել է «Սանտյագո Ուոնդերերսի» մարզիչ Խոսե Պերես Ֆիգեյրասը, և Պորսելը պայմանագիր է կնքել այդ ակումբի հետ[2]։ Նա երկու մրցաշրջան խաղացել է Los Panzers մականունով հայտնի թիմում և 1968 թվականին նրա առանցքային խաղացողներից էր։ 1968 թվականին այն նվաճել է Չիլիի ֆուտբոլային առաջնության հաղթողի տիտղոսը և մասնակցել է 1969 թվականի Լիբերտադորեսի գավաթի խաղարկությանը[2][4]:
Պորսել դե Պերալտան գովասանքի է արժանացել «Սանտյագո Ուոնդերերսում» իր «ուժի, տոկունության, խառնվածքի և հպարտության» համար[2]: Նրան մականունն էր El duro entre los duros՝ բառացիորեն՝ «ամենակոշտը կոշտերի մեջ»[4]: Լրագրող Անտոնինո Վերան «Էստադիո» ամսագրում գրել է[2].
Պորսել դե Պերալտան 1970 թվականին տեղափոխվել է «Ունիոն Լա Կալերա»[1]։ Թեև նա համարվում էր տաղանդավոր խաղացող, սակայն ուներ «բռնկուն, երբեմն անզուսպ» խաղացողի համբավ[2]: Իր կարիերայի ընթացքում նա ռեկորդային՝ 97 անգամ հեռացվել է խաղադաշտից[4]։ Նրա վերջին հեռացումը հանգեցրել է կարիերայի ավարտին[2]: «Ունիվերսիդադ դե Չիլի» ակումբի դեմ խաղում Մանուել Ռոդրիգես Վեգան հարվածել է Պորսել դե Պերալտային, և նա «վրեժխնդիր է եղել»: Նա «վազել է ամբողջ դաշտով»՝ հետապնդելով փախչող Ռոդրիգես Վեգային[5]: Ի պատասխան՝ մրցավար Խուան Կարվախալը կարմիր քարտ է ցույց տվել Պորսել դե Պերալտային, որը նա համարել է անարդարացի և մի հարվածով գետնին է տապալել Կարվախալին[2][6]: Ֆուտբոլի կենտրոնական ասոցիացիան (ACF) Պորսել դե Պերալտային ցմահ որակազրկել է սպորտից[7]: Նա մի քանի բողոքարկում է ներկայացրել դատարան և ի վերջո ստացել է միլիոն դոլարի փոխհատուցում, սակայն այլևս երբեք պրոֆեսիոնալ մակարդակով չի խաղացել[4]։
Պորսել դե Պերալտան իր խաղային կարիերայից հետո հաստատվել է Չիլիի Վիլյա Ալեմանա քաղաքում։ Նա ունեցել է «Donde Porcel» անունով ռեստորան։ Նա ամուսնացած էր, ուներ երեք երեխա[2]։
Պորսել դե Պերալտան մահացել է 2000 թվականի ապրիլի 9-ին Տալկա քաղաքում սրտի կանգից՝ 61 տարեկանում[2][4]։
Սանտյագո Ուոնդերերս
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.