Էլիսոն Ջենի
ամերիկացի դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Էլիսոն Ջենի (անգլ.՝ Allison Brooks Janney, նոյեմբերի 19, 1959(1959-11-19)[1][2][3], Բոստոն, ԱՄՆ), թատրոնի, կինոյի, հեռուստատեսության և հնչյունավորող ամերիկացի դերասանուհի։ «Էմմի» յոթ մրցանակների, «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի» յոթ մրցանակների, «Ոսկե գլոբուսի» (2018) և BAFTA մրցանակների (2018) դափնեկիր։ «Տոնյա ընդդեմ բոլորի» (2018) ֆիլմում երկրորդական դերի համար արժանացել է Օսկարի։
Ջենիի կարիերայում մեծ հաջողություն էր NBC հեռուստաընկերության «Արևմտյան թև» ֆիլմում (1999-2006) ՍԻ Ջեյ Քրեգի դերը, որի շնորհիվ նա արժանացավ չորս Էմմի և չորս «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի» մրցանակների։ 2014 թվականին CBS-ի «Մայրիկի» սիթքոմում գլխավոր դերի (2013 թվականից առ այսօր) և Showtime հեռուստաալիքի Սեքսի մասնագետ սերիալում անչափահասի դերի համար նա արժանացել է միանգամից երկու Էմմի մրցանակի։ Թատրոնում աշխատանքի համար Ջենին «Կամրջից տեսարան» (1998) պիեսում և «Իննից հինգը» (2009) մյուզիքլում գլխավոր դերերի համար երկու անգամ առաջադրվել է Թոնի մրցանակի։
Իր կարիերայի ընթացքում Ջենին նկարահանվել է ավելի քան յոթանասուն ֆիլմերում ՝ առավել հաճախ խաղալով երկրորդական դերեր։ Նա երկու անգամ առաջադրվել է «Անկախ ոգու» մրցանակի՝ «Մեր ամեն ինչում» (2005) և «Կյանքը պատերազմում» (2009) ֆիլմերում դերերի համար։ Դերասանական անսամբլի կազմի շրջանակներում Ջենին ստացել է «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի» մրցանակ և Քննադատների ազգային խորհրդի երկու մրցանակներ՝ «Գեղեցկություն ամերիկյան ձևով» (1999) և «Սպասուհի» (2011) ֆիլմերում դերերի համար։ Նա նաև նկարահանվել է «Իմ հիացմունքի առարկան» (1998), «Մարդասպան գեղեցկուհիներ» (1999), «Ժամեր» (2002), «Մազերի լաք» (2007), «Ջունո» (2007), «Ճանապարհ, տնային տնտեսություն»(2013), «Թամի»(2014) և «Լրտես» (2015) ֆիլմերում։