Էլիզաբեթ դե Բուրգ
From Wikipedia, the free encyclopedia
Էլիզաբեթ դե Բուրգ (անգլերեն՝ Elizabeth de Burgh, մոտ 1284, Դանֆերմլին, Ֆայֆ, Շոտլանդիա[1] - հոկտեմբերի 27, 1327, Cullen, Cullen, Banffshire), թագավոր Ռոբերտ Բրյուսի երկրորդ կին ու թագուհի։ Էլիզաբեթը ծնվել է մոտավորապես 1284 թվականին, Իռլանդիայի հավանաբար Դաուն կամ Անթրիմ կոմսությունում[4]։ Նա հանդիսանում էր այդ ժամանակի ամենահզոր իռլանդական ազնվականներից մեկի՝ Ուլստերի 2-րդ կոմս Ռիչարդ Օգ դե Բուրգի դուստրը։ Նրա հայրը Անգլիայի Էդվարդ I թագավորի մոտ ընկերն ու դաշնակիցն էր։
Էլիզաբեթ դե Բուրգ | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | մոտ 1284 |
Ծննդավայր | Դանֆերմլին, Ֆայֆ, Շոտլանդիա[1] |
Մահացել է՝ | հոկտեմբերի 27, 1327 |
Վախճանի վայր | Cullen, Cullen, Banffshire |
Դանֆերմլայն վանք | |
Երկիր | ![]() |
Տոհմ | House of Burgh? |
Հայր | Richard Óg de Burgh, 2nd Earl of Ulster?[2][3] |
Մայր | Margery de Burgh?[2][3] |
Երեխաներ | Դավիդ II (Շոտլանդիայի թագավոր)[2][3], Margaret Bruce?[2], Maud Bruce?[2] և John Bruce?[2] |
Հավատք | կաթոլիկություն |
Շատ բան հայտնի չէ Էլիզաբեթի մասին, բացի այն, որ նրա ամուսինն ունեցել է ամենահայտնի շոտլանդացի թագավորներից ու ռազմիկներից մեկի համբավ։ Շատ այլ միջնադարյան կանանց նման, Էլիզաբեթի մասին տեղեկությունները նույնպես սուղ են, սակայն հայտնի է, որ նա իր ամուսնու՝ թագավոր Ռոբերտի իշխանության տարիներին հայտնվել է անգլիացիների ու շոտլանդացիների միջև քաղաքական բախման մեջ ու ստիպված է եղել անվտանգության նկատառումներով մի քանի անգամ տեղափոխվել, սակայն ի վերջո գերի է վերցվել։