ամերիկացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Էլիզաբեթ Գիլբերթ (անգլ.՝ Elizabeth Gilbert, հուլիսի 18, 1969[1][2][3], Ուոթերբերի), ամերիկացի գրող, կենսագիր։
Էլիզաբեթ Գիլբերթ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1969[1][2][3] (55 տարեկան) |
Ծննդավայր | Ուոթերբերի |
Մասնագիտություն | վիպասան, գրող և ակնարկագիր |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Ուտել, աղոթել, սիրել |
Պարգևներ | |
Համատեղ ապրող | Rayya Elias?[4] |
Կայք | elizabethgilbert.com |
Elizabeth Gilbert Վիքիպահեստում |
Գիլբերթը ծնվել է Կաննեկտիկուտ նահանգի Ուոթերբերի քաղաքում։ Նրա հայրը՝ Ջոն Գիլբերթը[5], քիմիական ինժեներ էր, նրա մայրը՝ Կարոլը[6]՝ տնային տնտեսուհի։ Նա շվեդական ծագում ունի[7] Իր միակ քրոջ՝ վիպասան՝ Քեթրին Գիլբերտի հետ միասին, նա մեծացել է լիտչֆիլդյան մի ֆերմայում, որտեղ աճեցնում էին ամանորյա եղևնիներ։ Նրանց ընտանիքը ապրում էր գյուղում առանց հարևանների։ Նրանք չունեին հեռուստացույց, հետևաբար նրանք զբաղվում էին գիրք կարդալով և գրելով[8]։
Esquire հրապարակել է 1993 թվականին Գիլբերթի "Pilgrims"(Ուխտավորները) կարճ պատմությունը՝ վերնագրի տակ գրելով "The Debut of an American Writer"(Ամերիկացի գրողի սկիզբը)։ Նա առաջին չհրապարակված գրողն էր Esquire-ում՝ սկսած Նորման Մեյլերից։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ Գիլբերթը սկսեց համագործակցել ազգային ամսագրերի հետ, այդ թվում՝ SPIN, GQ (ամսագիր), The New York Times Magazine, Allure (ամսագիր), Real Simple, Travel + Leisure: Ինչպես նշվում էր նրա հուշերում՝ "Eat, Pray, Love" (Ուտել, Աղոթել, Սիրել) գիրքը նրան բերեց մեծ հռչակ և դարձավ թանկ վարձատրվող ազատ գրող։
Գիլբերթի առաջին գիրքը "Pilgrims" (Ուխտավորները) (1997 թ.) կարճ պատմությունների հավաքածու է, որը արժանացել է Փուշքարթ մրցանակին ։ Դրան հաջորդեց "Stern Men" (Լուրջ տղամարդիկ) նովելը (2000), այնուհետև "Eat, Pray, Love"(Ուտել, Աղոթել, Սիրել) գիրքը։
2006 թ․ Գիլբերթը տպագրեց Ուտել, աղոթել, սիրել գիրքը։ Այդ գրքում նա ներկայացնում է իր միամյա ճանապարհորդությունը Իտալիայում (Ուտել), Հնդկաստանում (Աղոթել) և Ինդոնեզիայում (Սիրել), որտեղ նա փնտրում էր իր Եսը։ Գիրքը համարվում է best-seller (10 միլիոն օրինակի վաճառքով)։ Գրքի հիման վրա 2010 թվականին նկարահանվել է ֆիլմ Ջուլիա Ռոբերտսի մասնակցությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.