From Wikipedia, the free encyclopedia
Էլիել Սաարինեն (ֆիններեն՝ Gottlieb Eliel Saarinen, օգոստոսի 20, 1873[1][2][3][…], Rantasalmi, Հարավային Սավո, Ֆինլանդիա[3] - հուլիսի 1, 1950[1][3][4], Bloomfield Hills, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ[5][3]), ֆինն ճարտարապետ և դիզայներ, ազգային ռոմանտիզմի հիմնադիրը ֆիննական ճարտարապետության մեջ։
Էլիել Սաարինեն ֆիններեն՝ Gottlieb Eliel Saarinen | |
---|---|
Ի ծնե | ֆիններեն՝ Gottlieb Eliel Saarinen |
Ծնվել է | օգոստոսի 20, 1873[1][2][3][…] |
Ծննդավայր | Rantasalmi, Հարավային Սավո, Ֆինլանդիա[3] |
Մահացել է | հուլիսի 1, 1950[1][3][4] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Bloomfield Hills, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ[5][3] |
Ոճ(եր) | մոդեռն, ար-դեկո, ինտերնացիոնալ ոճ և յուգենդստիլ |
Կրթություն | Հելսինկիի պոլիտեխնիկական համալսարան և Former Real Lyceum? |
Աշխատավայր | Միչիգանի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Հելսինկի կենտրոնական կայարան |
Պարգևներ | |
Eliel Saarinen Վիքիպահեստում |
Էրո Սաարինենի հայրը։
Մանկության մի մասը անցկացրել է Սանկտ Պետերբուրգ նահանգի Գատչինայի մոտ գտնվող Շպանկովո գյուղում, որտեղ նրա հայրը՝ Յուխա Սաարինենը, ծառայել է որպես լյութերական ծխական համայնքի ղեկավար։ Սովորել է Գատչինայի պրոգիմնազիայում։ 1893-1897 թվականներին սովորել է Հելսինգֆորսի (Հելսինկի) համալսարանում (գեղանկարչություն) և Պոլիտեխնիկական ինստիտուտում (ճարտարապետություն)։ 1903-1923 թվականներին ապրել է Հելսինկիի հարևանությամբ գտնվող իր սեփական Վիտրես առանձնատանը՝ ճարտարապետական բյուրոյի իր գործընկերներ Արմաս Լինդգրենի և Գերման Գեզելիուսի հետ։ Սաարինենն ամուսնացել է երկու անգամ, 1904 թվականին երկրորդ անգամ ամուսնացել է Գեզելլիուսի քրոջ՝ Լոյեի հետ։ Այս ամուսնությունից ունեցել է երկու երեխա, աղջիկը՝ Եվա-Լիզան, որդին՝ Էրոն, ով հետագայում դարձավ ամերիկյան ամենահայտնի ճարտարապետը։ 1923 թվականին ընտանիքի հետ արտագաղթել է ԱՄՆ։
Սաարինենի նշանավոր գործը Հելսինկիի կայարանի շենքն է (1904-1914), այլ կառույցներից են՝ ֆիննական տաղավարը, Հելսինկիի Կենտրոնական կայարանը (1904–14) (1900) Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում, ստուդիա (1902) Վիտրեսկում (երկուսն էլ՝ Հերման Գեզելիուսի, Արմաս Լինդգրենի հետ), Ազգային թանգարանը (1902) Հելսինկիում։ 1923 թվականից աշխատել է ԱՄՆ-ում, 1937-ից՝ որդու՝ Էրո Սաարինենի հետ (եկեղեցի Միննեապոլիսում, 1950, Միննեսոթա նահանգ)։ Սաարինենի վաղ շրջանի քաղաքաշինական չիրականացված նախագծերը (հատկապես «Մեծ Հելսինգֆորս» նախագիծը, 1915-1918) զգալի ազդեցություն են ունեցել սկանդինավյան երկրների 1940-50-ական թվականներին քաղաքաշինության տեսության ու պրակտիկայի վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.