Էլիաս Լյոնրոտ
From Wikipedia, the free encyclopedia
Էլիաս Լյոնրոտ (անգլ.՝ Elias Lönnrot, ապրիլի 9, 1802(1802-04-09)[1][2][3][…], Սամմատտի, Ուուսիմաա - մարտի 19, 1884(1884-03-19)[1][2][3][…], Սամմատտի, Ուուսիմաա), ֆին բանահավաք։ Կրթությամբ բժիշկ։ 1836 թվականին հիմնադրել է Ֆինլանդիայում առաջին պարբերական գրական հանդեսը («Մեհիլայնեն», «Mehilainen»)։ Արևելյան Ֆինլանդիայի ու Կարելիայի ժողովրդական երգիչներից հավաքել ու գրի է առել էպիկական ու քնարական ռուներ։ Դրանց հիման վրա վերստեղծել է կարելաֆինն. «Կալևաչա» էպոսը (1835) և կազմել «Կանտելետար» (1840-1841) քնարական ռուների ժողովածուն։ Հրատարակել է նաև «Ֆիննական ժողովրդական առածներ» (1842) և «Ֆիննական ժողովրդական հանելուկներ» (1844) ժողովածուները։ Կազմել է «Ֆին–շվեդերեն բառարան»ը (1866-1880)։
Արագ փաստեր Էլիաս Լյոնրոտ ֆիններեն՝ Elias Lönnrot, Ծնվել է ...
Էլիաս Լյոնրոտ ֆիններեն՝ Elias Lönnrot | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1802(1802-04-09)[1][2][3][…] |
Ծննդավայր | Սամմատտի, Ուուսիմաա |
Մահացել է | մարտի 19, 1884(1884-03-19)[1][2][3][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Սամմատտի, Ուուսիմաա |
Քաղաքացիություն | Շվեդիա և Ֆինլանդիայի մեծ իշխանություն |
Կրոն | լյութերականություն |
Կրթություն | Հելսինկիի համալսարան[4], Royal Academy of Turku?, Ալեքսանդրյան կայսերական համալսարան և Տուրկուի համալսարան[4] |
Երկեր | Կալեվալա |
Մասնագիտություն | բառարանագիր, լեզվաբան, մանկավարժ, գրող, բանաստեղծ, քրիստոնեական հիմների հեղինակ, բժիշկ-գրող, բուսաբան, բանահավաք, բժիշկ, բանասեր և հավաքորդ |
Աշխատավայր | Հելսինկիի համալսարան և Ալեքսանդրյան կայսերական համալսարան |
Ամուսին | Maria Piponius? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
Elias Lönnrot Վիքիպահեստում |
Փակել