From Wikipedia, the free encyclopedia
«Elaiza», գերմանական ֆոլկ խումբ, որը ներկայացրել է Գերմանիան Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում «Is It Right» երգով։
1992 թվականին Էլժբետա Շտայնմեցը, ով ծնվել էր Ուկրաինայում, հոր մահից հետո ութ տարեկան հասակում մեկնում է Պոլշա։ 16 տարեկանում նա ապրում է Սաարլանդում և սկսում է աշխատել Բեռլինում` Valicon Studio վոկալ ստուդիայում։ Ստուդիայում ձայնագրման ժամանակ Էլժբետան ծանոթանում է ակորդեոնահար Իվոն Գրյունվալդի հետ, որը ծնվել էր Սակսոնիա-Անհալտում, իսկ հետո եկել էր սովորելու Բեռլինում։ Շնապսի համտեսման ժամանակ նրանք տեսնում են նստարանի վրա Նատալի Պլյոգերի նկարը կոնտրաբասով։ Աղջիկները ծանոթանում են Նատալիի հետ, որը ժամանել էր Հյուսիսային Ֆրիզիայից։ Նրանք սկսում են նվագել, աշխատել և 2013 թվականին ստեղծում են «Elaiza» խումբը։
Խմբի ոճը իրենից ներկայացնում է ավանդական և ժամանակակից երաժշտության հիբրիդ, տարբեր ժանրերում։ Համատեղում են հյուսիսային Եվրոպայի ֆոլկլորը և ժամանակակից փոփ երաժշտությունը։ Իրենք «Elaiza» խմբի երաժիշտները իրենց ոճը համարում են, որպես նեոֆոլկլոր։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլաիզա» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.