From Wikipedia, the free encyclopedia
Էլ Վիսկաինո (իսպ.՝ El Vizcaíno), Խաղաղ օվկիանոսի ծովածոցը և կենսոլորտային արգելոց Մեքսիկայում։ Գտնվում է Կալիֆոռնիայի թերակղզու կենտրոնական մասում։ Արգելոցն ստեղծվել է 1988 թվականին[2] և իր տարածքով (25,5 հազար կմ²) Լատինական Ամերիկայի ամենամեծ արգելոցն է[3]։ Կոչվել է հետազոտող Սեբաստյան Վիսկաինոյի անունով։
Տեսակ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոց |
---|---|
Մասն է | Islands and Protected Areas of the Gulf of California? |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Վարչատարածք | Հարավային Ստորին Կալիֆոռնիա |
Տեղագրություն | Հարավային Ստորին Կալիֆոռնիա |
Հիմնվել է | նոյեմբերի 30, 1988 |
Մակերես | 2 546 790,25 հեկտար[1] |
Արգելոցը ներառում է մի շարք ուշագրավ լանդշաֆտներ։ Օհո դե Լիեբրե և Սան Իգնասիո ծովալճակներում ձմեռում և բնադրում են ծովային կաթնասուների և ջրային թռչունների մի քանի տեսակներ։
Առաջինը թերակղզու տարածքը բնակեցրել են կոչի հնդկացիներն ավելի քան 11 հազար տարի առաջ։ Սիեռա դե Սան Ֆրանսիսկո լեռներում գտնվող քարանձավները, որտեղ նրանք ապրել են, դեռևս պահպանում են նրանց ստեղծագործությունների հետքերը:Արգելոցի տարածքում տեղակայված այս վայրերը բաց են զբոսաշրջիկների այցելության համար։
Քանի որ արգելոցի կլիման անապատային է (Սոնորայի անապատի և Ստորին Կալիֆոռնիայի անապատի հանգույց), կենդանական աշխարհը ներառում է գիշերային կենսակերպ վարող բազմաթիվ կենդանիներ՝ կոյոտներ, տարբեր կրծողներ, նապաստակներ։ Առանձնակի նշանակություն ունեցող կաթնասուններից է եղանաեղջյուրների Antilocapra americana peninsularis pronghorn էնդեմիկ տեսակը, հանդիպում են անապատային հաստեղջյուր և սևապոչ եղջերու։ Թռչուններից հանդիպում են ջրարծիվ, բակլանազգիներ, տառեղներ, որորներ։ Արգելոցի ջրային տարածքներում բնակվում են մոխրագույն կետեր, սովորական փոկեր, կալիֆոռնական ծովառյուծներ, հյուսիսային ծովային փղեր և կապույտ կետեր։ Ծովալճակներում կան ծովային կրիաների չորս վտանգված տեսակների ներկայացուցիչներ[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.