Էթիկա
From Wikipedia, the free encyclopedia
Էթիկա, բարոյագիտություն, փիլիսոփայության բաժին, որը զբաղվում է վարքագծի ճիշտ և սխալ հասկացությունների համակարգմամբ, պաշտպանությամբ և ներկայացմամբ[1]։ Էթիկա տերմինը առաջացել է հին հունարեն ἠθικός (էթիկոս), ἦθος (էթոս) բառից, որը նշանակում է սովորություն։ Էթիկա տերմինը էսթետիկայի հետ միասին զբաղվում է արժեքների խնդիրներով, ուստի կազմում է փիլիսոփայության արժեքաբանություն ճյուղը[1]։
Էթիկան հետազոտում է մարդկային բարոյականության հետ կապված խնդիրները, այսինքն բարու և չարի, ճշտի և սխալի, առաքինության և արատի, արդարության և հանցանքի խնդիրները։ Բարոյագիտությունը, որպես ինտելկտուալ ուսումնասիրության ոլորտ, նույնպես կապված է բարոյահոգեբանության, նկարագրային էթիկայի և արժեքի տեսության հետ։
Այսօր կա Էթիկայի ուսումնասիրության երեք գլխավոր բաժին[2]՝
- Մետաէթիկան զբաղվում է բարոյական հիմնավորումների տեսական նշանակությամբ և ծանոթագրություներով և թե ինչպես կարող են դրանց ճշմարտության արժեքները հաստատվել։
- Նորմատիվ էթիկան զբաղվում է բարոյական վարվելակերպի պրակտիկ իմաստների ուսումնաիրությամբ։
- Կիրառական էթիկան, որը զբաղվում է այն հարցերով, թե մարդը ինչ պետք է անի կոնկրետ իրավիճակում կամ հատուկ գործողությունների տիրույթում[2]։