From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ Լասկեր (անգլ.՝ Edward Lasker, դեկտեմբերի 3, 1885[1], Kępno, Gmina Kępno, Kępno County, Greater Poland Voivodeship, Լեհաստան - մարտի 25, 1981[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի, նախկինում՝ գերմանացի շախմատիստ, միջազգային վարպետ (1963), միջազգային մրցավար (1956): Շախմատային գրող, մասնագիտությամբ ինժեներ-էլեկտրիկ է: Հրեա արտագաղթող Գերմանիայից դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Էդուարդ Լասկեր | |
---|---|
անգլ.՝ Edward Lasker | |
Պետություն(ներ) | Գերմանիա, ԱՄՆ և Պրուսիայի թագավորություն |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 3, 1885[1] |
Ծննդավայր | Kępno, Gmina Kępno, Kępno County, Greater Poland Voivodeship, Լեհաստան |
Մահվան ամսաթիվ | մարտի 25, 1981[1] (95 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կոչում | միջազգային վարպետ |
365chess | Edward_Lasker |
Chesstempo համար | 242180 |
ICCF համար | 242180 |
Edward Lasker Վիքիպահեստում |
Ծնվել է Քեմփենում (Պոզեն նահանգ, Պրուսիա), սովորել է Վրոցլավում, այնուհետև Շառլոտենբուրգի բարձրագույն տեխնիկական դպրոցում (այժմ՝ Բեռլինի տեխնիկական համալսարան)։ Ստացել է դիպլոմ «Մաթեմատիկա և մեքենաշինության ճարտարագետ» մասնագիտություններով:
Բեռլինի (1909, հաղթել է Է․ Կոնին՝ +1 -0 =3) և Լոնդոնի (1914) չեմպիոն։ Շևենինգենի միջազգային մրցաշարում (1913) զբաղեցրել է 5-րդ տեղը (վարպետի կոչում)։ 1914 թվականից ապրել է ԱՄՆ-ում։ Նյու Յորքի (1915) և Չիկագոյի (1916) չեմպիոն, արևմտյան նահանգների 5-ակի չեմպիոն (1917-1921): Նյու Յորքի վարպետների մրցաշարում (1922)՝ 1-ին տեղ։ 1923 թվականին ԱՄՆ-ի չեմպիոնական տիտղոսի համար մրցախաղում զիջել է Ֆրենկ Մարշալին՝ 8½:9½ (+4 −5 =9): Նյու Յորքի երկշրջան միջազգային մրցաշարի գլխավոր կազմակերպիչներից մեկը և մասնակիցը (1924), որտեղ խաղացել է իր անվանակից Էմանուել Լասկերի դեմ՝ 10-րդ տեղ։ Նպաստել է համակարգչային շախմատի ծրագրերի մշակմանը: Լասկերը նաև դարձել է Եվրոպայում և Ամերիկայում գո խաղի ամենահայտնի քարոզիչներից մեկը, ԱՄՆ-ի գոյի չեմպիոն, նա համարվում է «ամերիկյան գոյի հայրը»՝ այս խաղի վերաբերյալ առաջին գրքերից մեկը՝ «Գո և գոմոկու»-ն գրելու համար։ Էդուարդ Լասկերը դարձել է Գոյի ամերիկյան ասոցիացիայի հիմնադիրներից մեկը[2][3]։
Նա երկար տարիներ քաղաքացիական ամուսնության մեջ է եղել շախմատիստուհի Մոնա Կարֆի հետ։
Էդուարդ Լասկեր - Ջորջ Թոմաս (Լոնդոն, 1912)[4]:
1.d4 f5 2.Ձf3 е6 3.Ձс3 Ձf6 4.Փg5 Փе7 (ճիշտ է 4․․․ d5՝ սպիտակներին խանգարելով գրավել կենտրոնը) 5.Փ:f6 Փ:f6 6.е4 fe 7.Ձ:е4 b6 8.Փd3 Փb7 9.Ձе5 0-0 10.Թh5! Թе7 (այժմ 11. Ձ:f6+ սպառնալիքը հետ է մղվում 11…gf-ով, որից հետո h7 զինվորը պաշտպանված է։ Այնուամենայնիվ, 10… Թе7 քայլը կոպիտ սխալ է, որը հնարավորություն է տալիս մի քանի քայլում անխուսափելի մատ հայտարարել։ Նախընտրելի է պարզ 10…Փ:е5 քայլը, որը հեռացնում է սպիտակների հարձակվող քարերից մեկը)։
11.Թ:h7+!! Ա:h7 12.Ձ:f6++ Աh6 (12… Աh8-ի դեպքում հետևում է 13. Ձg6#) 13.Ձeg4+ Աg5 14.h4+ (այլ տարբերակ՝ 14.f4+ Աh4 15.g3+ Աh3 16.Փf1+ Փg2 17.Ձf2#) Աf4 15.g3+ Աf3 16.Փe2+ (մեկ քայլ առաջ մատի էր հանգեցնում 16.Աf1! քայլը, հետագա՝ 17.Ձh2#) Աg2 17.Նh2+ Աg1 18.0-0-0#[5]։
Ցավոք, այս պարտիան ոչ թե մրցաշարային էր, այլ, այսպես կոչված, «թեթև պարտիա», որը խաղում էին Լոնդոնի Սիթիի շախմատային ակումբում[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.