From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ Հայկի Ավալյան (1925, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1982, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային զինվորական, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Էդուարդ Ավալյան | |
---|---|
1925 - 1982 | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Միտինսկի գերեզմանոց |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Ֆ․ Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարան |
Պարգևներ |
Ավալյանը ծնվել է 1925 թվականին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում՝ Երևան քաղաքում։ 1942 թվականին ավարտել է Բաքու քաղաքի Ձերժինսկու շրջանի № 152 միջնակարգ դպրոցը։ 1942 թվականին ընդունվել Ֆ․ Է․ Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարան` «Նավերի դիզելային տեղադրումներ» մասնագիտությամբ։
1943-1944 թվականներին, լինելով կուրսանտ, մասնակցել է Հյուսիսային նավատորմի ռազմական գործողություններին (այդ թվում՝ նաև ՏՇ-116)։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար 1944 թվականին պարգևատրվել է «Խորհրդային Անդրբևեռաշրջանի պաշտպանության համար», «Մարտական ծառայությունների համար» և Ուշակովի շքանշաններով[1]։ 1945 թվականին շարունակել է ուսումը և 1947 թվականին գերազանց ավարտել Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարանը։
1953-1957 թվականներին ուսումը շարունակել է Ն․ Գ․ Կռիլովի անվան նավաշինության և սպառազինության ռազմածովային ակադեմիայում (մասնագիտացումը՝ «Սուզանավերի նախագծում»)։ Ավարտել է գերազանցության դիպլոմով։
1957-1961 թվականներին ծառայության է անցել Լենինգրադի 27 Գիտահետազոտական ինստիտուտի ռազմածովային նավատորմում։ 1961-1982 թվականներին ծառայել է Մոսկվայի ռազմածովային նավատորմի գլխավոր վարչությունում։ Առաջին աստիճանի կապիտան է։ 1979 թվականին պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Նավաշինության ոլորտում կատարած աշխատանքի համար 1981 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական պարգևի։
Ավալյանը մահացել է 1982 թվականին՝ 57 տարեկան հասակում։ Աճյունն ամփոփված է Մոսկվայի Միտինյան գերեզմանատանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.