ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Էդուար Անրի Ավրիլ (ֆր.՝ Édouard-Henri Avril, սովորաբար ստորագրել է` Պոլ Ավրիլ (ֆր.` Paul Avril), մայիսի 21, 1849[2][3], Ալժիր, Ֆրանսիա[1] - հուլիսի 28, 1928[1], Լե Ռեյնսի[1]), ֆրանսիացի նկարիչ։ Հայտնի է էրոտիկ գրականության իր նկարազարդումներով։
Ի ծնե | ֆր.՝ Édouard-Henri Avril[1] |
---|---|
Կեղծանուն | Paul Avril[1] |
Ծնվել է | մայիսի 21, 1849[2][3] |
Ծննդավայր | Ալժիր, Ֆրանսիա[1] |
Վախճանվել է | հուլիսի 28, 1928[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Լե Ռեյնսի[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | Հնադարյան ՊՈՌՆՈ օպերատոր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | De figuris Veneris? |
Պարգևներ | |
Édouard-Henri Avril Վիքիպահեստում |
Էդուար Անրի Ավրիլը ծնվել է ժանդարմերիայի գնդապետ Ֆրանսուա-Ժոզեֆ Ավրիլի ընտանիքում։ Որպես ֆրանսիական բանակի հետևակային գնդի երկրորդ լեյտենանտ, մասնակցել է 1870 թվականի Ֆրանս-պրուսական պատերազմին, որից հետո, 1871 թվականին պարգևատրվել է Պատվավոր լեգեոնի շքանշանով։ 1872 թվականին, վնասվածք ստանալուց հետո անցել է թոշակի։
Ինքն իրեն նորովի դրսևորելու նպատակով, Փարիզի տարբեր սրահներում սկսել է արվեստ ուսումնասիրել։ 1874-1878 թվականներին Էդուարդ Հենրի Ավրիլը ուսանել է Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոցում։
Էրոտիկ բնույթի իր առաջին նկարազարդումները նա կատարել է Թեոֆիլ Գոթիեի «Ֆորտունիո» վեպի համար։ Հետագայում նկարազարդել է Գյուստավ Ֆլոբերի «Սալամբո», Ջոն Քլելանդի «Ֆաննի Հիլլ. Հաճույքներ պատճառող կնոջ նոթերը», Պիետրո Արետինոյի «Արետինոյի դիրքերը» և շատ այլ գրքեր, այդ թվում անանուն` որոնք տարածում էին գտնում ստորագրությունով։ Առավելապես ճանաչում են ձեռք բերել գերմանացի գիտնական Ֆրիդրիխ Կառլ Ֆորբերգի «De Figuris Veneris. Դասական էրոտիկայի տեղեկատու» գրքի նկարազարդումները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.