ամերիկացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Էդգար Լի Մասթըրս (անգլ.՝ Edgar Lee Masters, օգոստոսի 23, 1868[1][2][3][…], Garnett, Կանզաս, ԱՄՆ[4] - մարտի 5, 1950[1][2][3][…], Melrose Park, Cheltenham Township, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]), ամերիկացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ։ Առավել հայտնի է իր «Սփուն Ռիվըրի Անթոլոգիա» (Spoon River Anthology, 1915) գրքով՝ տապանագրերի մի ինքնատիպ հավաքածու, որտեղ գավառական քաղաքի մեռած բնակիչներն իրենց տապանագրերով պատմում են սեփական ճակատագրի մասին։
Էդգար Լի Մասթըրս | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1868[1][2][3][…] |
Ծննդավայր | Garnett, Կանզաս, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | մարտի 5, 1950[1][2][3][…] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Melrose Park, Cheltenham Township, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] |
Գերեզման | Oakland Cemetery[5] |
Մասնագիտություն | բանաստեղծ, վիպասան, դրամատուրգ, գրող, փաստաբան և կենսագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Knox College? |
Ժանրեր | Տապանագիր |
Ուշագրավ աշխատանքներ | Spoon River Anthology? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Edgar Lee Masters Վիքիպահեստում |
Գիրքը գրելու գաղափարը Մասթըրսը մտահղացել է 1906 թվականին։ Սկզբում նա ուզում էր վեպ գրել Իլինոյս նահանգի գավառական քաղաքի մասին։ Բայց 1907 թվականին կարդում է հին հունական էպիգրամների ու տապանագրերի ժողովածուն, որն էլ հուշում է գրքի կառուցվածքը։ Այսպիսով ծնվում է ինքնատիպ մի ստեղծագործություն՝ փոքրիկ քաղաքի գերեզմանատան հանգուցյալները տապանագրերի միջոցով պատմում են իրենց և իրենց ապրած կյանքի ու միջավայրի մասին։ Գիրքը, որ լույս տեսավ 1915 թվականին, բացվում է «Բլուրը» (The Hill) բանաստեղծությամբ, ուր ակնարկվում է մեռյալների ու նրանց միջավայրի մասին։ Ապա հետևում են տապանագրերը, որոնք սերտորեն կապված են իրար սյուժետային գծերով, մարդկային ճակատագրերով, բախումներով։ Ողբերգական ու դիվային, հերոսական ու չնչին մարդիկ պատմում են, խորհրդածում, խոստովանում, և պատկերվում է գավառական քաղաքի իրապատում կյանքը։ 1924 թվականին Մասթըրսը տպագրեց գրքի շարունակությունը՝ «Նոր Սփուն Ռիվըրը» (The New Spoon River)[8]։
Անցո՛րդ, դու գիտե՞ս ովքեր են ամենաճարպիկ սրիկաները - Էմմեթ Բըրնս (թարգմանությունը՝ Խորեն Գասպարյանի[9] |
Մասթըրսը հայտնի է նաև իր «Հարսանեկան թռիչք» (The Nuptial Flight, 1923) վեպով, հեղինակ է նաև («Մարկ Տվեն», Mark Twain, 1938, «Լինքոլնն՝ իբրև մարդ», Lincoln, the man, 1931) կենսագրական գրքերի։ Մասնագիտությամբ եղել է փաստաբան, սկզբում աշխատել է իր հոր փաստաբանական գրասենյակում, այնուհետև՝ Չիկագոյում։ Իր գեղարվեստական ստեղծագործությունների համար բանաստեղծն արժանացել է ազգային պարգևների, այդ թվում՝ Մարկ Տվենի արծաթե մեդալի (1936), ԱՄՆ–ի պոետների միության մեդալի, Ամերիկյան պոետների ակադեմիայի մրցանակի (1942) և Շելլիի մրցանակի (1944)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.