From Wikipedia, the free encyclopedia
Էդա Կաստերտոն (անգլ.՝ Eda Casterton, լրիվ անունը Eda Nemoede Casterton, ապրիլի 14, 1877, Brillion, Calumet County, Վիսկոնսին, ԱՄՆ - նոյեմբերի 15, 1969, Palos Verdes Estates, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[1], 19-րդ դարի ամերիկացի նկարչուհի և մանկավարժ։ Հայտնի է դիմանկարներով, մանրանկարներով՝ կատարված ջրաներկով և յուղաներկով։
Էդա Կաստերտոն անգլ.՝ Eda Nemoede Casterton | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1877 |
Ծննդավայր | Brillion, Calumet County, Վիսկոնսին, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 15, 1969 (92 տարեկան) |
Մահվան վայր | Palos Verdes Estates, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Չիկագոյի արվեստի ինստիտուտի դպրոց |
Մասնագիտություն | նկարչուհի և արվեստագետ |
Eda Nemoede Casterton Վիքիպահեստում |
Ծնվել է 1877 թվականի ապրիլի 14-ին Բրիլոն քաղաքում՝ Էդվարդ Նեմոնդի ընտանիքում՝ Վիսկոնսիա նահանգում[2]։ Էդվարդ Նեմոնդի կինը Մարի Ջորջինա Բաստիան էր[3]։ Ունի գերմանական ծագում։ Նրանց ընտանիքում կար 11 երեխա, որոնցից 8-ը չափահաս էին;
Լինելով դեռևս փոքրիկ աղջիկ՝ Էդան նկարում էր իր դպրոցի շենքի պատերին։ Նա ուզում էր նկարիչ դառնալ, բայց ծնողների պնդմամբ, սովորում է որպես ստենոգրաֆիստուհի, որից հետո աշխատում է փաստաբան Պիտեր Մարտինոյի ("Peter Martineau") մոտ որպես քարտուղար։ Հոր մահից հետո՝ 1895 թվականի մարտի 6-ին, Էդան մոր և քույրերի հետ ապրում էր Չիկագոյում՝ շարունակելով աշխատել որպես ստենոգրաֆիստ[4]։
Էդա Կաստերտոնը գեղանկարչությունը սովորել է Մինեապոլիսի գեղարվեստի դպրոցում ("Minneapolis School of Fine Arts") (նահանգ Մինեսոտա)։ Երբ նա աշխատել է որպես ստենոգրաֆիստ, միաժամանակ սովորել է Չիկագոյի Արվեստի ինստիտուտի դպրոցում Վիրջինիա Ռեյնոլդսի (որը համարվում էր այդ ժամանակ ամենափորձառու մանրանկարիչը) հետ միասին։ Այն բանից հետո, երբ Էդան սկսել է աշխատել միայն որպես նկարչուհի, մասնակցել է լրացուցիչ պարապմունքների։ Ֆրանսիայում Էդան սովորել է Հենրի Հաբբելի մոտ և իր աշխատանքները ցուցադրել է Փարիզյան սալոնում, որտեղ 1905 թվականին ստացել է Պատվավոր մրցանակ[5]։
Կաստերտոնը եղել է Չիկագոյի Արվեստի ինստիտուտի կոմիտեներից մեկի անդամ, որտեղ ներկայացրել է իր աշխատանքները։ Նա, երբ նա 1908 թվականին վերադարձել է Փարիզից, սկսել է դասավանդել այդ ուսումնական հաստատությունում։ 1913 թվականին ցուցադրել է իր դստեր՝ Ջեյնի դիմանկարը Չիկագոյի Արվեստի ինստիտուտի ամենամյա ցուցահանդեսում։ Նաև 1916 թվականին իր աշխատանքները ցուցադրել է Saint Louis արվեստի թանգարանում։ Որպես Չիկագոյի մանրանկարիչների միության (Chicago Society of Miniature Painters) անդամ՝ 1918 թվականին ցուցադրել է իր աշխատանքները։
Չնայած այն հանգամանքին, որ մանրանկարչությունը 20-րդ դարի սկզբին դարձել էր պակաս հայտնի, նա հաջողակ նկարիչ է եղել և ստացել է միջազգային ճանաչում։ Էդա Կաստերտոնը լիաչափ դիմանկարները է սկսել անել 1920-ական թվականներին։ Նա շարունակել է իր աշխատանքները ներկայացնել անհատական և խմբային ցուցահանդեսներում։ Արժանացել է մի շարք միջազգային և ազգային ցուցահանդեսների, մրցանակների, եղել է մանրանկարիչների շատ միությունների անդամ, ներառյալ մանրանկարիչների, քանդակագործների և փորագրողների թագավորական միությունը, մանրանկարիչների, քանդակագործների և փորագրողների թագավորական միությունը (Royal Society of Miniature Painters, Sculptors and Gravers)։
Մահացել է 1969 թվականի նոյեմբերի 15-ին Կալիֆորնիա նահանգի Պալոս Վերդես Էստեյթսում։
1911 թվականի հունիսի 29-ին Էդան Չիկագոյում ամուսնացել է Ուիլյամ Ջոն Կաստերոնի հետ[6]։ Նրա առաջին աղջիկը ծնվել է 1912 թվականին, երկրորդ աղջիկը՝ Վիրջինիան, ծնվել է 1917 թվականի փետրվարին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.