Էբբոթ և Քոսթելլո
From Wikipedia, the free encyclopedia
Էբբոթ և Քոսթելլո (անգլ.՝ Abbott and Costello), ամերիկյան կատակերգական դուետ[1] : Բադ Էբբոթը (1895—1974) և Լու Քոսթելլոն (1906—1959) սկսել են նկարահանվել ֆիլմերում 1940-ական թվականների սկզբին, հիմնականում ելույթ են ունեցել ռադիոյով և հեռուստատեսությամբ (1940-1950 թվականներին)։ Նրանց «Էբբոթ և Քոսթելլո» ծրագիրը ամենահայտնի և երկարատև սինդիկացված ծրագրերից մեկն է. շատ հեռուստաընկերություններ այսօր ևս ցուցադրում են այն։ 1957 թվականին խումբը լուծարվել է Լու Քոսթելլոյի առողջության վատթարացման պատճառով[2]։ Երկու տարի անց նա մահացել է[3]։