Էա (աստված)
From Wikipedia, the free encyclopedia
Էա, շումերա-աքքադական դիցաբանության երեք մեծ աստվածներից մեկը (Անուի և Էնլիլիի հետ միասին)։ Իմաստության աստվածություն, ստորգետնյա քաղցրահամ ջրերի և անդրաշխարհի, մշակութային գյուտերի աստված[1]։
Արագ փաստեր Էա, Տեսակ ...
Էա | |
---|---|
Տեսակ | ջրի աստվածություն |
Դիցաբանություն | Mesopotamian mythology? |
Սեռ | արական |
Երևի համընկնում է | Ea?, Պալանտոս և Ogmios? |
Քույր/Եղբայր | Էնլիլ |
Ամուսին | Ninhursag? |
Զավակներ | Ningal?, Nanshe?, Asalluhi? և Gibil? |
Ասպարեզ | Էրիդու |
Enki Վիքիպահեստում |
Փակել
Պաշտվում է որպես Էրիդու քաղաքի հովանավոր աստված։ Այնտեղ եղել է նրա գլխավոր տաճարը՝ «Աբզու» անունով։ Այն նաև կոչվում էր Երկիրը շրջապատող ստորգետնյա քաղցրահամ ջրի առասպելական (Համաշխարհային օվկիանոս) աստված։ Ըստ առասպելների՝ Աբզուն (Ափսուն), խառնվելով Թիամաթին, ստեղծել է «ավագ սերնդի» աստվածներին։ Էնկին քնեցնում է նրան և սպանում, իսկ հետո նրա վրա կացարան է կառուցում։ Էնկիի հրամանով նրա կինը (Նիմահ (Կի) Ադապայի կավից ստեղծում է առաջին մարդուն (բիբլիական Ադամի շումերական անալոգը)։