From Wikipedia, the free encyclopedia
ԷՕԿԱ (հուն․՝ Εθνική Οργάνωσις Κυπρίων Αγωνιστών [Էթնիկի Օրղանոսիս Կիպրիոն Աղոնիստոն], թարգ.՝ «Կիպրոսի ազատագրման ազգային կազմակերպություն»[1]), կիպրոսահույների ազգայնական ահաբեկչական ռազմականացված կազմակերպություն[2][3], որի նպատակն էր վերջ դնել Կիպրոսի Բրիտանական կայսրության թագավորական գաղութի կարգավիճակին վտարելով բրիտանական ուժերը կղզուց և միացումը Հունաստանին (էնոզիս)։ Սակայն այդ նպատակին դեմ էր կղզու թուրքական փոքրամասնությունը։ 1950 թվականին հանրաքվե է տեղի ունեցել, որի արդյունքներով կղզու հունական մեծամասնությունը (98 %) քվեարկել է Հունաստանին միանալու օգտին։ ԷՕԿԱ-ի անդամները հարձակումներ էին կատարում զինվորական անձնակազմի վրա, բայց տուժածների թվում էին նաև քաղաքացիական անձինք։ Այդ պատճառով ՄԱԿ-ը ճանաչել է ԷՕԿԱ-ին որպես ահաբեկչական կազմակերպություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.