From Wikipedia, the free encyclopedia
Համակցված հորմոնալ հակաբեղմնավորում (համակցված ծնելիության վերահսկողություն), հորմոնալ հակաբեղմնավորման ձև , միավորելով էստրոգենի և պրոգեստերոնի տարբեր զուգակցումներ[1][2]։
Տարբեր տեսակները ներկայացվում են հաբերի, սպեղանիների և հեշտոցային օղակների տեսքով, որոնք ունեն լայն կիրառում[3], ինչպես նաև որոշ երկներում կիրառություն ունեն ներարկման տարբերակները[4]։ Հիմնական մեխանիզմը հանդիսանում է լուտեինացնող(ԼՀ) և ֆոլիկուլխթանիչ(ՖԽՀ) հորմոնների վրա ունեցած արգելակիչ ազդեցությունը, ինչպես նաև անմիջական ազդում են ձվազատման վրա՝ կանխելով այն[1]։
Հաբերի, սպեղանիների և հեշտոցային օղակների էֆֆեկտիվությունը կազմում է 93%[5]։ Հորմոնալ հակաբեղմնավորիչների կիրառման դրական էֆֆեկտների մեջ են մտնում ձվարանի, էնդոմետրիումի և կոլոռեկտալ քաղցկեղի ռիսկի նվազումը, ինչպես նաև կարող են ունենալ դրական ազդեցություն դաշտանային ցիկլի որոշ խնդիրների վրա։ Կողմնակի էֆֆեկտները քիչ են , սակայն ներառում են բարձր ռիսկ երակային և զարկերակային թրոմբէմբոլիաների , ինչպես նաև միզապարկի և արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման[4][6]։
Դեղերի իդեալական կիրառման դեպքում, կիրառման առաջին տարում կականց մոտ հղիանալու դեպքերը 1%-ից քիչ են լինում ։ Սովորական կիրառման դեպքում օգտագործման առաջին տարում հղիանում են կանանց 9%-ը[7]։ Սովորաաբար հակաբեղմնավորիչների այս խումբն օգտագործվում է 21 օր շարունակ , նմանակելով դաշտանային ցիկլի օրերին , որից հետո կամ 7 օրով դադարեցնում են կիրառումը(հաբի, սպեղանու և հեշտոցային օղակի համար), կամ ընդունում են պլացեբո (միայն հաբերի համար) և այդ 7 օրվա ընթացքում տեսնում են դաշտան։ Այն կանանց համար, ովքեր ցանկանում են ամբողջությամբ ճնշել դաշտանը, մշակվում է անհատական հորմոնալ թերապիա, և հազվադեպ, որոշակի շրջաններ քիչ ժամանակահատվածով դադարեցվում է հորմոնների (էստրոգեն, պրոգեստերոն) կիրառումը։ Էֆֆեկտը կախված չէ նրանից արդյոք կինը ընտրել է շարունակական թե 7օրյա դադարով կիրառումը[8]։
Կոմբիանացված պերօրալ(բերանային) հակաբեղմնավորիչները կիառվում են դաշտանային ցիկլի խանգարումների բուժման[9], կոնքի շրջանում ցավ առաջացնող հիվանդություններից՝ դիսմենորեայի, էնդոմետրիոզի բուժման ժամանակ[10][11]։ Պերօրալ հակաբեղմնավորիչները հանդիսանում են նաև առաջին ընտրության դեղեր ձվարանի պոլիկիստոզի, ակնեի և հիրսուտիզմի բուժման ժամանակ[12]։
Նախադաշտանադադարային շրջանում գտնվող կանանց մոտ , ովքեր օգտագործել են պերօրալ հակաբեղմնավորիչներ, բարձրացած է եղել ոսկրերի խտությունը[13] ,ինչպես նաև շարունակական կիրառման ժամանակ նվազել է ջերմահորդանքների ինտենսիվությունը[14]։ Ապացուցված է, որ համակցված պերօրալ հակաբեղմնավորիչների կիրառումը նվազեցնում է էնդոմետրիալ քաղցկեղի, BRCA1 և BRCA2 ձվարանի քաղցկեղների առաջացման ռիսկը և չափավոր նվազեցնում է հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը[14][15]։
Կոմբինացված հորմոնալ հակաբեղմնավորիչի տեսակը | Բաղադրություն | Էֆֆեկտիվություն | Իդեալական կիրառում |
---|---|---|---|
Կոմիբնացված պերօրալ հակաբեղմնավորիչներ[7] | Տարբեր համակցումներ
Էստրոգեն-10-50Մկգ(միջինում25-30Մկգ) Պրոգեստերոն-0․05-3մգ |
Ձախողման դեպքերը կազմում են 9% տիպիկ կիրառման դեպքում,երբ մեթոդը չի օգտագործվում հետևողականորեն կամ օգտագործվում է ոչ ճիշտ
Կատարյալ օգտագործման դեպքում ձախողման մակարդակը կազմում է 0.3% |
Նախատեսված է կիրառել ամեն օր, միևնույն ժամին (րոշ հաբեր կարելի է կիրառել 2-24 ժամ տարբերությամբ, սակայն ունենալ ցանկալի արդյունք)[17] |
Կոմբիանացված հակաբեղմնավորիչներ սպեղանու տեսքով[7] | Օրական
Նորելգեստրոմին-120-150մկգ Էթինիլ էստրադիոլ20-35 մկգ[18][19][20] |
Յուրաքանչյուր նոր սպեղանի օգտագործվում է շաբաթական մեկ անգամ, 3 շաբաթ հետո հերթական սպեղանին բաց են թաղնում նորմալ դաշտանի համար[17] | |
Կոմբինացված հակաբեղմնավորիչներ հեշտոցային օղակի տեսքով[7] | Օրական
Էտոնոգեստրել-120-150Մկգ Էթինիլ էստրադիոլ13-15 մկգ[18][21][22] |
Հեշտոցային օղակները կիրառվում են 21 օր շարունակ, այնուհետև 7 օրով հեռացվում են , բնականոն դաշտանի համար[17] |
Ամենահաճախ կիրառվող գրաֆիկը հանդիսանում է 21 օրվա կիրառումից հետո 7-օրյա դադար վերցնելը, սակայն գրաֆիկները կարող են լինել փոփոխկան։
Ձվազատման կանխարգելումը իրակականանում է ենթատեսաթումբ-մակուղեղ-մակերիկամային համակարգի ճնշման միջոցով, քանի որ էստրոգենը և պրոգեստերոնը հետադարձ բացասական կապի սզբունքով արգելակում են ենթատեսաթմբից գոնադոտրոպ ռիլիզինգ հորմոնի արտազատումը։ Նորմայում գոնադոտրոպ ռիլիզինգ հորմոնն ազդում է մակուղեղի վրա խթանելով լուտեինացնող հորմոնի և ֆոլկուլխթանիչ հորմոնի արտադրություն, որոնք իրենց հերթին խթանում են ձվազատումը և նպաստում նոր ֆոլիկուլների զարգացմանը[25]։ Պրոգեստերոնի հակաբեղմնավորիչ ազդեցությունը դրսևորվում է նաև արգանդի վզիկի լորձի մածուցիկության , արգանդափողերի և էնդոմետրիումի շարժողականության փոփոխությամբ[25]։
Անբարենպաստ ազդեցություններ
Չնայած նրան , որ կոմբինացված հակաբեղնավորիչներ օգտագործող կանանց մոտ քիչ է հանդիպում երակային, զարկերակային թրոմբէմբոլիաների, միզապարկի և արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերը, այնուամենայնիվ սրանք ի տարբերություն կոմբինացված հակաբեղմնավորիչ ընդհանրաես չօգտագործողղների, համարվում են բարձր ռիսկի խումբ։ Հաշվի առնելով այն փաստը, որ բոլոր հետազոտությունները, որոնք իրականացվել են հակաբեղմնավորիչների և վերոնշյալ ռիսկերի միջև կապը որոշող, եղել են դիտողական բնույթի, ուստի հնարավոր չէ կոնկրետ պատճառահետևանքային կապի բացահայտումը[26][27]։ Միաժամանակ անժխտելի է համակցված հորմոնալ հակաբեղմնավորիչների և երակ-զարկերակային թրոմբոզների միջև կապը։ Ըստ ուսումնասիրություննրի հակաբեղմնավորիչները, որոնք պարունակում են բարձր դեղչափով էստրոգեն , կապված են երակային և զարկրակային թրոմբէմբոլիաների հետ[28][29]։ Բացի այդ դիտարկումները ցուց են տվել որ պրոգեստերոնային պրեպարատները, այդ թվում ՝ գեստոդեն, դեզոգեստրել, ցիպրոտերոնի ացետատ և դրոսպիրենոն պարունակող, ի տարբերություն լևոնորգեստերելի (պրոգեստերոնի տեսակ) ավելի շատ առաջացնում են երակային թրոմբէմբոլիաներ[30]։
Այլ կողմնակի էֆֆեկտներից են հանդիսանում սրտխառնոցը, գլխացավը, ցավը կրծքագեղձերում, մաշկի պիգմենտացիան, դաշտանի խանգարումները, դաշտանի բացակայությունը, կոնտակտային ոսպնյակներից աչքի գրգռվածությունը։ Հանդիպում են նաև լիբիդոյի և տրամադության խանգարումներ, լյարդի ֆունկցիաների խանգարումներ և ճնշման տատանումներ[1]։
Որոշ կականց մոտ էստրոգեն պարունակող հակաբեղմնավորիչների կիրառումը կարող է բարձրացնել թրոմբոզի ռիսկը, մասնավորապես դրսևորվելով խորանիստ զարկերակների թրոմբոզով և թոքային զարկերակի թրոմբէմբոլիայով։ Այնուամնայնիվ դեղերի ցածր դեղչափերով կիրառման դեպքում, ռիսկը լինում է նվազագույն։ Հորմոնալ հակաբեղնավորիչներ խորհուրդ չի տրվում օգտագործել այն կանանց , որոնք կյանքի կամ ընտանեկան անամնեզում ունեցել են թրոմբոզի դեպքեր, ինչպես նաև խորհուրդ չի տրվում հղիներին, ծննդաբերությունից հետո առաջին 3 շաբաթներում գտնվող կանանց,ավելորդ քաշ և մակարդման խանգարումներ ունեցողներին[31][32]։ Որոշ դեպքերում հակաբեղմնավորիչների կիրառումը չի խրախուսվում հղիությունից հետո առաջին 4-5 շաբաթների ընթացքում, կրծքով կերակրման վրա ազդեցություն չունենալու համար[32]։
Քանի որ էստրոգենի և պրոգեստերոնի մետաբոլիզմն իրականանում է լյարդի միջոցով , ուստի հակացուցում է հանդիսանում հակաբեղմնավորիչների կիրառումը նաև այն կանանց մոտ ովքեր ունեն լյարդի հիվանդություններ[32]։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հորմոնալ հակաբեղմնավորիչների օգտագործումը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը[33]։ Հետազոտությունները ցույց են տվել նաև որ կա կապ արգանդի վզիկի քաղցկեղի և հակաբեղմնավորիչների միջև հատապես այն կանանց մոտ ովքեր վարակվել են մարդու պապիլոմավիրուսով[34]։ Համակցված հակաբեղմնավորիչները նաև ունեն կապ ձվարանի, էնդոմետրիումի և կոլոռեկտալ քաղցկեղի հետ[35]։
Ամենաշատ հանդիպ կողմնկի էֆֆեկտները հանդիսանում են գլխացավը, սրտխառնոցը, ցավը կրծքագեղձերում, միջդաշտանային արյունահոսություններ։ Հեշտոցային օղակների կիրառումից առաջացող հավելյան կողմնակի էֆֆեկտներ են հանդիսանում հեշտոցի գրգռումը, հեշտոցի պատերի իջեցումը[36]։ Մաշկային սպեղանիների կիրառումից առաջացող կողմնակի էֆֆեկտ է հանդիսանում կիրառման հատվածում մակի գրգռման ախտանիշների առկայությունը։ Միջդաշտանային արյունահոսությունները, որոնք առաջանում են կիրառման առաջին 3-6 ամիսների ընթացքում վտանգ չեն ներկայացնում և սովորաբար անհետանում են մշտական կիրառման դեպքում[32]։
Կան հավելյալ հետազոտություններ մարմնի զանգվածի փոփոխության հետ հակաբեղմնավորիչների կապի մասին և հրմոնալ հակաբեղմնավորիչներ կիրառող հետազոտվող կանանցից որոշները նշել են քաշի ավելացում, որոշներն էլ քաշի անկում[37]։ Քաշի ավեացման մեխանիզմներից են համարվում հեղուկի հավելյալ պահումը, մկանային և ճարպային զանգվածի ավելացումը։ Որոշ կանայք ընդհատում են հակաբեղմնավորիչների կիրառումը, քաշի ավելացման գանգատի պատճառով։
Համակցված հորմոնալ հակաբեղմնավորիչների ազդեցությունը տրամադրության վրա դեռևս անհայտ մեխանիզմով է իրականանում։ Եղել են որոշակի հետազոտություններ կողմնակի էֆֆեկտների կապը տրամադրության փոփոխությունների հետ կապելու համար։ Տրամադրության փոփոխույունները հանդիսանում են ամենալայն տարածումը գտած պատճառը հորմոնակ հակաբեղմնավորիչների կիառումը դադարեցնելու համար[38]։
Լյարդի ֆերմենտներին խթանող դեղորայքը կարող է արագացնել հակաբեղմնավորիչների մետաբոլիզմը, նվազեցնելով դրանց էֆֆեկտիվությունը։ Բացի այդ կոնտացեպտիվների կիրառումը կախված է լյարդային դեղորայքի կիրառման ժամանակահատվածից, արդյոք դրանք կիրառվում են կարճաժամկետ թե երկարաժամկետ[1]։
Կանայք ովքեր օգտագործում են ուլիպրիստալ ացետատը և կարիք ունեն արագ հորմոնլ հակաբեղմնավորիչ օգտագործելու պետք է իմանան, որ հակաբեղմնավորիչը կարող է նվազեցնել ուիպրիստալ ացետատի էֆֆեկտիվութունը, ուստի խորհուրդ է տրվում դեղի օգտագործումից հետո սպասել 5 օր, նոր սկսել հակաբեղմնավորիչների կիրառումը[1]։
Անտիբիոտիկների կիրառման ժամանակ լրացուցիչ նախազգուշացումների կարիք չի լինում, եթե հակաբիոտիկները չեն մետաբոլիզվում լյարդում, բացառություն են կազմում այն դեպքերը, երբ առաջանում է փսխում և/կամ փորլուծություն[1]։
Հակաէպիլեպտիկ դեղորայքի զուգակցումը համակցված հաբերի, սպեղանիների կամ հեշտոցային օղակների հետ[39], կարող է հանգեցնել երկու դեղորայքի էֆֆեկտիվության կորստի, դրսևորվելով էպիլեպտիկ նոպաների զարգացմամբ կամ անցանկալի հղիությամբ[40]։
Կանանց մոտ, ովքեր միաժամանակ օգտագործել են 30մկգ էթինիլէստրադիոլի/150մկգ լևոնորգեստրել և հակաէպիլեպտիկ դեղամիջոց լամոտրիջին , նկատել են որ հակաբեղմնավորիչների էֆֆեկտիվությունը նվազել է չնայած նրան, որ լամոտրիջինը չի հանդիսանում որևէ հորմոնի խթանիչ[1]։ Վերոնշյալ արդյունքները հիմնված են 16 կնոջ դեպքի ուսումնասիրության հիմման վրա։
Ծննդաբրությունից հետո հակաբեղմնավորիչների կիրառումը կախված է մի քանի պայմաններիցէ արդյոք կինը երեխային կերակրելու է կրծքով, ունի երակների թրոմբոզ թե ոչ և կա արդյոք տվյալ կնոջ մոտ դիսլիպիդեմիա[41]
Հաշվի առնելով միայն կնոջ տարիքը, հակաբեղմնավորիչները կարելի է կիրառել անսահմանափակ առաջին դաշտանից մինչև 40 տարեկանն ընկած ժամանակահատվածում և սովորական կիրառում ունենալ 40-ից հետո[2]։
Կրծքով կերակրող կանայք չպետք է կիրառեն հակաբեղմնավորիչներ ծննդաբերությունից հետո 6 շաբաթվա ընթացքում , ցանկալի է նաև չկիրառել հաջորդ վեց ամիսների ընթացքում, եթե շարունակում է կրծքով կերակրումը ։ Վեց ամիսը լրանալուց հետո հակացուցում չկա կերակրման և հակաբեղմնավորիչների կիրառման մեջ[42]։
2015-2017 թվականն ընկած ժամանակահատվածում Միացյալ Նահանգներում 15-49 տարեկան կանանց 64,9 %-ը օգտագործել են հակաբեղմնավորիչներ, որից 12,6%-ը եղել են պերօրալ հակաբեղմնավորիչ հաբերը[43]։ Ամբողջ աշխարհում եղել են մոտավորապես 100 միլիոն կին ովքեր օգտագործել են կոմբինացված հակաբեղմնավոիչներ , հիմնական մասը տվյալ կանանց եղելեն Արևմտյան, Հյուսիսային Եվրոպաներում և Միացյալ Նահանգներում[44]։ Միացյալ Նահանգներում հետազոտությունների մեկը ցույց է տվել որ 2010-2012 թվականներին 16-44 տարեկան կանանց 33%-ը նախորդ տարում օգտագործել է հակաբեղմնավորիչներ և հիմնականում դրանք եղել են համակցված տիպի[1]։ 2006-2010թվականներին ԱՄՆ-ում կանանց միայն 10%-ն է օգտագործել սպեղանի հակաբեղմնավորիչ, 6%-ը հեշտոցային օղակներ[44]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.