Զարիշատ (Կարսի մարզ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Զարիշատ (թուրքերեն՝ Arpaçay, քրդ.՝ Zarûşad), ինչպես նաև՝ Գրենադերսկոյե, քաղաք և շրջան ներկայիս Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզի կազմում[6]։
Քաղաք | ||
---|---|---|
Զարիշատ | ||
թուրքերեն՝ Arpaçay | ||
Կարսի մարզի շրջաններ | ||
Երկիր | Թուրքիա | |
Տարածաշրջան | Արևմտյան Հայաստան | |
Մարզ | Կարս | |
Համայնք | Կարսի մարզ (Թուրքիա)[1] | |
Քաղաքապետ | Ջան Աքսոյ[2] | |
Մակերես | 650 կմ2[3] կմ² | |
ԲԾՄ | 1450 մ մ | |
Պաշտոնական լեզու | թուրքերեն | |
Բնակչություն | շրջան 19․724[4] քաղաք 2,956[5] գյուղեր 16,768 մարդ (2012) | |
Ազգային կազմ | քրդեր | |
Կրոնական կազմ | մուսուլմաններ | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | (+90) | |
Փոստային ինդեքս | 36730 | |
Փոստային դասիչ | 36730 | |
Ավտոմոբիլային կոդ | 36 | |
Պաշտոնական կայք | arpacay.gov.tr | |
| ||
Ըստ Ղևոնդ Ալիշանի, Զարիշատը Արտաշեսյանների օրոք եղել է արքայական ամուր դաստակերտ, որ կառուցվել էր Արտաշես Ա թագավորի օրոք և նրա հոր՝ Զարեհի անունով կոչվել Զարեհաշատ, իսկ հետագայում ձևափոխվելով դարձել Զարիշատ։ Ուշ շրջանի մի ավանդության համաձայն, իբր ոմն արքայադստեր Զարուհու անունով է, որին են վերագրում հին Երվանդակերտ դաստակերտի մոտ եղած բերդի կառուցումը։ Պատմագրության մեջ քաղաքը հիշատակվում է նաև Զարեհաշատ, Զաբոլշատ և թուրքական Արփաչայ անուններով։ Մովսես Խորենացին այս Զարիշատը հիշատակում է «Զարիշատ Վանանդայ» ձևով՝ Տուրուբերան նահանգի Աղիովիտ գավառի Զարիշատից տարբերելու համար։ Ներկայիս թուրքական պաշտոնական անվանումն է Արփաչայ, սակայն տեղի քուրդ բնակիչները շարունակում են այն անվանել Զարուշադ։
Զարիշատը գտնվում է թուրք-հայկական պետական սահմանից 10 կմ հեռավորության վրա, Կարս քաղաքից հյուսիս, Ախուրյան գետի Զարիշատ և Մեծագետ վտակների միջև, բնականից ունենալով ամուր դիրք։ Շրջակայքում տարածվում են արգավանդ դաշտեր։
Զարիշատ շրջանում բնակվում է 19,724 (2012 թ,), հենց քաղաքում՝ 2,956 մարդ, հիմնականում քրդեր։
Ենթադրվում է, որ Զարիշատը հիմնել է Արտաշես Ա թագավորը։ Մեծ Հայքի ժամանակաշրջանում մտել է Այրարատ նահանգի Վանանդ գավառի մեջ։ Զարիշատն ուներ իր ամրոցը, որը պարսպապատ էր և գրավում էր մի քառակուսի տարածք։ Ամրոցի ավերակները XX դարի սկզբներին դեռևս պահպանված էին։ Զարիշատը XIX դարի երկրորդ կեսում ավերված վիճակում էր և երբ 1878 թ. Սան Ստեֆանոյի պայմանագրով Կարսի մարզը միացվեց Ռուսական կայսրությանը, վաղեմի քաղաքի ավերակների տեղում նոր բնակավայր հաստատեցին ռուս մոլոկանները՝ այն կոչելով Գրենադյորսկոյե։ Մոլոկանների այդ գյուղը XX դ. սկզբին ուներ 63 տուն 344 ռուս բնակիչներով, որոնք, սակայն, 1920 թվականին թուրքերի կողմից բռնությամբ տեղահանվեցին, իսկ ամայացած Զրիշատ-Գրենադյորսկոյեն էլ ամբողջ Կարսի մարզի հետ միասին 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերով նորից անցավ Թուրքիային։ Հայերը բռնությամբ տեղահանվել են 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.