Զատկի կղզի
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Զատկի կղզի (հոլ.՝ Paasch-Eylandov, իսպ.՝ Isla de Pascua), կղզի Խաղաղ օվկիանոսի հարավային մասում, պատկանում է Չիլիին։ Կղզին հայտնի է նաև «Ռապա Նուի» (ռապ. Rapa Nui) թահիթիական անվամբ, որը համապատասխանում է տեղաբնակների լեզվին։ Տարածքը 163,6 կմ²։ Կոորդինատները՝ 27°07′ հվ. լ. 109°21′ ամ. ե.HGЯO
Զատկի կղզի | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Չիլի |
Վարչատարածքային միավոր | Զատկի կղզու համայնք |
Վայր | Չիլիի կղզիներ |
Երկարություն | 24 կմ |
Լայնություն | 3,6 կմ |
Մակերես | 164 կմ² |
Ամենաբարձր կետը | Տերևակա |
Բնակչություն | 7750 մարդ (2017) |
Հայտնաբերող | Յակոբ Ռոգևեն |
Անվանված է | Զատիկ |
Այն կազմավորվել է մի շարք հրաբխային զանգվածային ժայթքումների հետևանքով և միլիոնավոր տարիներ շարունակ կղզին բնակեցված չի եղել. այնտեղ ապրել են միայն ծովային թռչուններ։ Կղզու զառիթափ լանջերը, այնուամենայնիվ, փարոսն են պոլինեզյան ծովագնացների։ Հայտնի չէ, թե ինչու են նրանք լքել իրենց հայրենի երկիրը։
Լավայի խողովակները և իրար զարնվող ալիքները կազմավորել են հարյուրավոր քարանձավներ և վտանգավոր ծովածոց։ Միայն մի քանի անվտանգ վայրեր կան, որտեղ կարող են խարիսխ իջեցնել։
Միջինը 4 մ բարձրություն և 14 տ քաշ ունեցող այս արձանները մեծ մասամբ քանդակվել և տեղադրվել են 1000-1650 թթ..։ Դրանք համարվել են քաղաքական հեղինակության և իշխանության խորհրդանիշներ։ Դրանց ձևավորումը համապատասխանել է տեղաբնակների մարմնի դաջվածքներին, որոնք մատնանշում էին հասարակական կարգավիճակը, իսկ որոշների գագաթները ձևավորված են կարմիր քարերով՝ հավանաբար խորհրդանշելով Ռապա Նուիի վորնախավի կարմիր մազերը։
Կղզու մայրաքաղաքն ու նրա միակ քաղաքը Անգա Ռոան է։ Այն աշխարհում հայտնի է հատկապես մոաների՝ հրաբխային մամլված փոշուց կառուցված քարե արձանների շնորհիվ, որոնցում, ըստ տեղաբնակների, կենտրոնացած է Զատկի կղզու առաջին թագավոր Հոտու-Մատուի նախնիների գերբնական ուժը։ Նորաբնակները կղզին վերանվանել են «Te Pito O Te Henua», որը կոչվում է Երկիր մոլորակի «պորտը»։
Զատկի կղզին Տրիստան դա Կունյա կղզեխմբի հետ միասին հանդիսանում է աշխարհի ամենահեռավոր բնակեցված կղզին։ Հեռավորությունը մինչև Չիլիի մայրցամաքային ափերը կազմում է 3514 կմ, իսկ մինչ Պիտկերն կղզին՝ ամենամոտ բնակավայրը, 2075 կմ։ Կղզին հոլանդացի ճանապարհորդ Յակոբ Ռոգևենի կողմից հայտնագործվել է 1722 թվականի Զատկի կիրակի օրը։
Կղզում բնակվում է ընդամենը 5806 մարդ (2012)[1]։
1888 թվականին կղզին կցվել է Չիլիին։ 1995 թվականին Ռապանուի ազգային այգին (Զատկի կղզի) ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[2]։
Զատկի կղզին ունի մի քանի անվանումներ.
Շատ հաճախ Զատկի կղզին անվանում են Ռապա-Նուի (թարգմանությամբ «Մեծ Ռապա», սակայն այն ունի ոչ թե ռապանույական, այլ պոլինեզյան ծագում։ Այդպիսի անվանում կղզին ստացել է թաիթացի նավաստիների շնորհիվ, ովքեր այն օգտագործել են Զատկի կղզին և Ռապա-Իտի (թարգմանաբար՝ «Փոքր Ռապա») կղզին տարբերելու համար. վերջինս գտնվում է Տահիտիից 650 կիլոմետր դեպի հարավ, և որը ունի տեղաբանական նմանություն նրա հետ։ «Ռապա Նուի» անվանումը լեզվաբանների շրջանում առաջ է բերել բազմաթիվ վեճեր՝ կապված այդ բառի ճիշտ գրության հետ։ Անգլախոս մասնագետների շրջանում «Rapa Nui» (2 բառ) օգտագործվում է կղզին անվանելու համար, իսկ «Rapanui» (1 բառ) գործածվում է այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է ժողովրդին կամ տեղական մշակույթին|[3]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.