From Wikipedia, the free encyclopedia
Զանգը (անգլ.՝ The Ring), ամերիկյան սարսափ ֆիլմ, նկարահանված 2002 թվականին, ճապոնական «Զանգը» սարսափ ֆիլմի ռիմեյքը[14]։ Նկարահանվել է ռեժիսոր Գոռ Վերբինսկիի կողմից։ ԱՄՆ-ում ֆիլմը հավաքել է $129 128 133 գումար, իսկ մնացած երկրներում՝ $120 220 800, որը միասին կազմեց $249 348 933[15]: Պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի հոկտեմբերի 2ին։
Ռեյչել Քելլերը աշխատում է որպես լրագրող։ Քեթիի մոր՝ Էմբրիի խնդրանքով նա սկսում է որոնել իր դստեր և նրա երեք ընկերների առեղծվածային մահվան պատճառը։ Ռեբեկան (Քեթիի ընկերուհին), որը տեսել էր ընկերուհու մահը, ընկել էր հոգեբուժարան։
Ռեյչելը պարզում է, որ նրանք մահացել են մի տարօրինակ տեսաերիզի և դրան հաջորդող զանգի պատճառով։ Երբ Ռեյչելը գտնում և դիտում է այդ տեսաերիզը, նրան տարօրինակ կերպով զանգում են և ասում, որ իրեն յոթ օր է մնացել։ Վախեցած Ռեյչելը դիմում է իր ընկերոջը՝ Նոահին, որը պետք է պաշտպաներ իրեն և նրանց որդի Հեյդենին։ Նրանք ընդամենը յոթ օր ունեն հանելուկը լուծելու համար։ Հակառակ դեպքում կմահանան երկուսն էլ, նաև իրենց որդին, որը նույնպես դիտել էր տեսաերիզը։ Հեյդենը հաճախ ասում էր, որ տեսնում է «մի աղջկա՝ երկար, սև մազերով»։ Շուտով նրանք իմանում են ամուսիններ Աննա և Ռիչարդ Մորգանների մասին, որոնք սպանել էին իրենց դստերը՝ Սամարային և գցել ջրհորը։
Սամարան սպանում է Նոահին։ Վերջում նա այնքան է տանջում Ռեյչելին, որ նա սկսում է գոռալ և կոտրել տեսաերիզը։ Ռեյչելը փորձում էր հասկանալ, թե ինչ է արել ինքը, որ չի արել Նոահը, որպեսզի փրկի որդուն։ Հանկարծ նա հասկանում է, որ արել է տեսաերիզի կրկնօրինակը և ցույց տվել ուրիշին, այսինքն՝ նոր զոհ է տվել Սամարային։ Վերջին կադրերում մենք տեսնում ենք, թե ինչպես է Ռեյչելն օգնում որդուն, որպեսզի նա կրկնօրինակ պատրաստի։
Դերասան | Կերպար |
---|---|
Նաոմի Ուոթս | Ռեյչել Քելլեր |
Մարտին Հենդերսոն | Նոահ Քլեյ |
Դեվիդ Դորֆման | Հեյդեն Քելլեր |
Դեյվի Չեյզ | Սամարա Մորգան |
Բրայան Կոկս | Ռիչարդ Մորգան |
Ադամ Բրոդի | Քելլեն |
Էմբեր Թեմբլին | Քեթի Էմբրի |
Ռեյչել Բելլա | Բեքի Քոթլեր |
Սառա Ռիո | դայակ |
Ջեյն Ալեքսանդր | դոկտոր Գրասնիկ |
Փոլի Փերրեթ | Բեթ |
Սաշա Բարեզի | դեռահաս աղջիկ |
Ֆիլմի նկարահանումներն սկսվեցին 2001 թվականի նոյեմբերի 1ին և ավարտվեցին 2002 թվականի ապրիլի 5ին։ Փարոսի նկարահանման համար օգտագործվեց իրականում գոյություն ունեցող “Yaquina Head Light” փարոսը, որը կառուցվել է 1873 թվականին։
Ամերիկյան կինոթատրոններում ֆիլմի պրեմիերային հաջորդող առաջին շաբաթը յուրաքանչյուր դիտողի աթոռին կար ֆիլմի տեսաերիզը։ Հետագայում, տեսաերիզը, որպես բոնուս, մտավ ֆիլմի DVD հրատարակության մեջ։ Ֆիլմը գովազդելու նպատակով DreamWorks ընկերության աշխատակիցները փողոցներում թողնում էին տեսաերիզներ։
Սատուրն մրցանակ (2003)
MTV հեռուստաալիքի մրցանակ (2003)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.