Զամա
From Wikipedia, the free encyclopedia
Զամա (մոլդ.՝ zeamă), բառացի թարգմանմամբ ունի մի քանի իմաստ, որոնցից է արգանակը և ապուրը։ Մոլդովայում Զաման անվանում են ազգային տաք ապուր։ Դասական բաղադրության մեջ մտնում է տնական հավով[1] պատրաստված և արմատներով (մաղադանոսի արմատներով, սոխով և գազարով) արգանակը, տնական ձվով արիշտան, հավի միսը։ Ավելացնում են նաև ուրց և լոլիկ։ Մատուցում են ապուրը տաք և հետը տալիս են թթվասեր և մանր կտրատած կանաչ մաղադանոս։ Նմանատիպ ապուր կարելի է համտեսել Մոլդովական ազգային ռեստորաններումˋ պատվիրելով Զամա։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զամա (այլ կիրառումներ)
Ինչպես ուրիշ ուտեստներ Զաման պատրաստում են տարբեր ձևերով, հաճախ ալվելացնում են ուրիշ բաղադրամասեր որոնք ընդահանրապես կապված չեն Զամայի հետ։ Սկզբնական շրջանում Զաման պատրաստվել է հավի մսից երբեմն հանդիպում են բաղադրատոմսեր որոնց մեջ հավի մսի փոխարեն օգտագործվում է ձկան միս, նապաստակի միս։