Զագրեբ (խորվ.՝ Zagreb [ˈzâːɡrɛb]), Խորվաթիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը։ Առաջին անգամ հիշատակվել է 1094 թվականին։ Անվանումն ունի սլավոնական ծագում․ բառացի նշանակում է «հողաթմբից (պատնեշից, խրամատից) այն կողմ»։ 1526-1918 թվականներին գտնվել է Հաբսբուրգների տիրապետության տակ և կոչվել է Ագրամ[2]։ 2011 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 790,017 մարդ, տարածքը՝ 641,29 կմ²։ Քաղաքը գտնվում է Սավա գետի Դանուբ վտակի վրա, 45,815 ° հյուսիսային լայնության և 15,98306 ° արևելյան երկայնության վրա, ծովի մակարդակից 104 մետր բարձրության վրա (ամենացածր կետը) Մեդվեդնիցա լեռնազանգվածի կողքին։ Զագրեբի տարիքը ավելի քան 900 տարի է։ Զագրեբ քաղաքը արվարձանների հետ ունի ժուպանության կարգավիճակ, քաղաքը ղեկավարում է քաղաքային ասամբլեայի կողմից ընտրվող քաղաքապետը։ 2009 թվականի մայիսի 31-ին չորրորդ անգամ քաղաքապետ է ընտրվել Միլան Բանդիչը։ Զագրեբ քաղաքը գտնվում է մայրցամաքային գոտում․ ամառային միջին ջերմաստիճանը +21 °C է, իսկ ձմռանը՝ +2 °C:
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Փակել