![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d5/FFA_Technical_Centre-Academy%252CYerevan_%2528cropped%2529.jpg/640px-FFA_Technical_Centre-Academy%252CYerevan_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Երևանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
From Wikipedia, the free encyclopedia
Պաշտոնական՝ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի մարզադաշտ», ֆուտբոլի համար նախատեսված մարզադաշտ Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Գտնվում է Ավան համայնքում, և այդ պատճառով երբեմն անվանվում է Ավանի ակադեմիայի մարզադաշտ։ Կառուցվել ու բացվել է 2013 թ., Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի տարածքոմ։ Մարզադաշտը տեղավորում է 1428 հանդիսական։ Այն ունի մեկ դրիպունա որը տեղակայված է մարզադաշտի արևմտյան եզրում։
Արագ փաստեր Երևանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, Տեսակ ...
![]() | |
Տեսակ | մարզադաշտ |
Մարզաձև | ֆուտբոլ |
Ամբողջական անվանում | ՀՖՖ Տեխնիկական-կենտրոն ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ |
Տեղագրություն | Ավան վարչական շրջան |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 2013 |
Բացված | ապրիլի 29, 2013 |
Սեփականատեր | Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա |
Տարողություն | 1500 |
Տնային թիմ | «Փյունիկ» Ֆուտբոլային Ակումբ |
Դաշտի չափսեր | 105 × 68 մ |
Կայք | footballacademy.am/en/ |
![]() | |
![]() |
Փակել
Մարզդաշտը բացվել է 2013 ապրիլի 29-ին։ Բացման պատիվը տրվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին[2]։
Մարզադաշտը հիմնականում ծառայում է որպես Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող «Փյունիկ» թիմի տնային հանդիպումների վայր։