Երրորդ համաշխարհային պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
III համաշխարհային պատերազմ (IIIՀԱՊ) կամ III աշխարհամարտ (ՀԱՊ3 կամ ԱՄ3) անունը տրվել է այն ենթադրական պատերազմին, որը կարող է վերածվել Համաշխարհային պատերազմի և, հաջորդելով I և II համաշխարհայիններին՝ դառնալ մարդկության վերջին պատերազմը։
Այս տերմինը կիրառվել է II համաշխարհային պատերազմի ժամանակվանից։ Տերմինը նաև կիրառվել է (երբեմն շատ ազատորեն կամ փոխաբերական իմաստով) նկարագրելու համար այն լայնամասշտաբ հակամարտությունը, որի մեջ անուղղակիորեն ներգրավվել են շատ երկրներ՝ աշխարհի զանազան մասերից, ինչպես օրինակ՝ Սառը պատերազմը կամ Ահաբեկչության դեմ պատերազմը։
միջուկային զենքի մշակման և Ճապոնիայի դեմ կիրառման ժամանակվանից, իսկ վերջինս, փաստորեն II համաշխարհային պատերազմի վերջին ամսվա ընթացքում կատարվեց, նկատի առնելով Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումը, ինչպես նաև դրան հաջորդող միջուկային զենքի տարածումից հետո, III համաշխարհային պատերազմի ծագման սպառնալիքը խիստ իրական դարձավ։ Միջուկային զենք ունեցող պետությունների ակումբը ընդլայնվեց։ Նրանում հայտնվեցին ոչ միայն դրա հիմնադիրը՝ ԱՄՆ-ը և վերջինիս հակառակորդը՝ ԽՍՀՄ-ը, այլև ԱՄՆ-ի դաշնակիցներ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ինչպես նաև ասիական հզոր տերություն դարձած համայնավարական (կոմունիստական) Չինաստանը։ Այդ պետությունները շարունակաբար մշակում, զարգացնում ու հզորացնում էին իրենց միջուկային զինանոցը։ Միջուկային զենքը կարող էր հայտնվել նաև որոշ այլ պետությունների ձեռքին։ Ներկայումս միջուկային զենք ունեցող պետությունների ցուցակը հետևյալն է. Միջուկային զենք ունեցող պետությունների ցանկ։ Այսպիսով Երկիր մոլորակի միջուկային ոչնչացման, ուստի և մարդկային քաղաքակրթության բնաջնջման հավանական վտանգը ներկայումս III համաշխարհային պատերազմի հավանականությունը դիտարկելու ժամանակ կարևորագույն թեման է։
Մյուս կարևորագույն թեման կենսաբանական պատերազմն է, որի սանձազերծումը ևս կարող է զանգվածային կորուստների հասցնել, անկախ նրանից, թե կենսաբանական զինատեսակները կօգտագործվեն դիտավորյա՞լ, թե՞ պատահականորեն։
Նման զինատեսակների կիրառումը կարող է յանգեցնել ապոկալիպտիկ հետևանքների, Երկիր մոլորակի մակերեսը դարձնելով մարդկության և կենդանական տեսակների ու նույնիսկ բույսերի կյանքի համար ոչ պիտանի։ Այսինքն՝ սպառնալիք է առաջանում կյանքի բոլոր տեսակների համար։ Հավանականություն է առաջանում, որ մարդկային էակները նման պայմաններում կարող են գոյատևել կա՛մ ստորջրյա հատուկ հարմարեցված կացարաններում, կա՛մ տիեզերքում գտնվող գաղութներում։ Բնականաբար, արհեստականորեն պայմաններ պետք է ստեղծվեն նաև այլ կենդանատեսակների ու բույսերի կյանքի համար։ Տիեզերական նման գաղութների հավանական գոյությունը կարող է լինել, օրինակ, Լուսնի կամ Մարսի, չի բացառվում նաև տիեզեարական նավերի կամ ուղեծրային արբանյակների վրա։
I համաշխարհային պատերազմը (1914–1918) իր ժամանակին դիտարկվում էր որպես "պատերազմներին վերջ տալու պատերազմ," քանզի մարդիկ հավատում էին, թե երբեք այլևս նման հզորության ու ավերիչ համընդգրկուն ռազմական հակամարտություն այլևս չի ծագի։
II համաշխարհային պատերազմը (1939–1945) ապացուցեց, թե այդ հույսերը սին էին, իսկ 1947-ին Սառը պատերազմի սկսվելը, նաև միջուկային զենքերի ի հայտ գալը, ցույց տվեցին, թե երրորդ համընդգրկուն պատերազմի հավանականությունը շատ մեծ է։
Մշտական սպառնալիքը որոշ չափով հետ նահանջեց, երբ 1991 թվականին փլուցվեց ԽՍՀՄ-ը, դրա հետ միասին ավարտվեց Սառը պատերազմը։ Դրանով իսկ վտանգավոր դիմակայության մեջ գտնվող երկու գերտերություններից մնաց միայն մեկը՝ ԱՄՆ-ն, որը միայնակ գերիշխեց մոլորակի վրա։
II համաշխարհային պատերազմը սպասվել և պլանավորվել է բազում երկրների ռազմական և քաղաքական իշխանությունների կողմից։ Ընդ որում նման պատերազմի սցենարները բազմատեսակ էին՝ սկսած կոնվենցիոնալ պատերազմից, որը կոչվում է նաև սովորական պատերազմ, մինչև սահմանափակ կամ նույնիսկ՝ տոտոալ միջուկային պատերազմը։