![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/dd/Earth_layers_model.png/640px-Earth_layers_model.png&w=640&q=50)
Երկրի միջուկ
From Wikipedia, the free encyclopedia
Երկրի միջուկ, երկրագնդի կենտրոնական ոլորտը։ Սկսվում է 2900 կմ խորությունից և պարփակված է Երկրի մանթիայի մեջ։ Երկրի միջուկում ամփոփված է Երկրի զանգվածի 31,5%-ը ն ծավալի 16%-ը։ Այնտեղ ճնշումը 130000-4250000 մթն է։ Կազմված է ներքին (կորիզ) և արտաքին միջուկներից, համապատասխանաբար՝ 1288 կմ և 3469 կմ շառավիղներով։ Ենթադրվում է, որ արտաքին միջուկը կազմված է հեղուկ վիճակում գտնվող, բարձր ճնշման տակ մետաղական հատկություններ ձեռք բերած երկաթի և մագնեզիումի սիլիկատներից։ Նյութի խտությունը 9660-12420 կգ/մ³ է։ Ներքին միջուկը պինդ է, հավանաբար երկաթի ու նիկելի խառնուրդ է, և ուևի 12910-19360 կգ/մ³ խտություն։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/dd/Earth_layers_model.png/640px-Earth_layers_model.png)