Հասարակական կազմակերպություն From Wikipedia, the free encyclopedia
Երկրապահ կամավորականների միություն (Երկրապահ, ԵԿՄ), հասարակական կազմակերպություն, որը գրանցված է Հայաստանում։ Հիմնադրել է Վազգեն Սարգսյանը 1993 թվականի հուլիսին[1]։ Ի սկզբանե ԵԿՄ-ին կարող էին անդամագրվել հայկական կողմից Արցախյան պատերազմի մասնակիցները, սակայն հետագայում հասարակական կառույցին սկսեցին անդամագրվել նաև քաղաքացիներ, որոնք չեն մասնակցել պատերազմին[2]։
Երկրապահ կամավորականների միություն | |
---|---|
Տեսակ | ռազմական կազմավորում և հասարակական կազմակերպություն |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | հունիս 1993 |
Գլխավոր քարտուղար | Սասուն Միքայելյան |
Կարևոր անձինք | Վազգեն Սարգսյան, Մանվել Գրիգորյան |
Հիմնադիր | Վազգեն Սարգսյան |
Կայք | ekm.am |
Ըստ հարավկովկասյան հակամարտությունների բրիտանացի վերլուծաբան Թոմաս դե Վաալի՝ Երկրապահ կամավորականների միությունը 1994 թվականից հետո դարձել է Հայաստանի ամենուժեղ կազմակերպությունը[3], որը մշտապես մասնակցել է ներքաղաքական գործընթացներին՝ պաշտպանելով գործող իշխանություններին (ղեկավարությամբ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին)։
Երկրապահ կամավորականների միության հասցեին տարբեր ժամանակներում հնչել են քաղաքական հաշվեհարդարներ կատարելու, Մարտի 1-ի իրադարձություններին ցուցարարների նկատմամբ բռնություններ իրականացնելու, հայաստանյան ընտրություններին գործող իշխանությունների համար ընտրակեղծիքներ կազմակերպելու, Հայաստանի զինված ուժերի զենք, զինամթերքն ու սննդամթերքը յուրացնելու մեղադրանքներ։
ԵԿՄ-ն այսօր եռասերունդ կառույց է, որն իր «Երիտասարդ երկրապահ»[4] և «Պատանի երկրապահ»[5] կառույցների միջոցով իրականացնում է նոր սերնդի հայրենասիրական ոգով դաստիարակությունը։ «Պատանի երկրապահ» ակումբի ուսումնամարզական ամառային ճամբարում[6] յուրաքանչյուր սեզոնին հանգստանում են պատանիներ և աղջիկներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից[7] և սփյուռքից[8]։
Հիմնադրման օրվանից մինչև 1999 թվականի հոկտեմբերի 27-ը ԵԿՄ նախագահ է եղել Վազգեն Սարգսյանը, ով հետագայում հռչակվել է որպես ԵԿՄ «հավերժ նախագահ»։ Նրա սպանությունից հետո՝ նույն թվականին միության 4-րդ համագումարում նախագահ է ընտրվել Մանվել Գրիգորյանը, ով կառույցը ղեկավարել է մինչև 2018 թվականի հունիսի 24-ը։ Նրա ձերբակալությունից հետո վարչության արտահերթ նիստը դադարեցրեց Մանվել Գրիգորյանի լիազորությունները[9]։
2019 թվականի ապրիլի 7-ին «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում միաձայն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության ղեկավար, Սասուն կամավորական ջոկատի հրամանատար, Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.