From Wikipedia, the free encyclopedia
Երկբարբառ (հուն․՝ δίφθογγος (diphthongos), բառացի՝ «երկու ձայնով» կամ «երկու տոնով»), մեկ վանկի սահմաններում երկու ձայնավորի (կամ ձայնավորի ու ձայնորդի) զուգակցումը արտասանական սերտ միասնությամբ, զուգակցվող տարրերից մեկի վանկարար հատկության պահպանումով։ Կա անգլերենում, ֆրանսերենում, եղել է հնդեվրոպական նախալեզվում, սանսկրիտում, գրաբարում և այլն։ Ժամանակակից արևելահայ գրական լեզուն երկբարբառներ չունի։ Ըստ վանկարար տարրի դիրքի՝ գրաբարում տարբերում են բարձրացող և իջնող երկբարբառներ։ Բարձրացող երկբարբառների վանկարար տարրը հաջորդում է ոչ վանկարարին, օրինակ, եա (մատեան), ուա (տուաւ, հեղուաք) են, իջնող երկբարբառների վանկարար տարրը նախորդում է ոչ վանկարարին, օրինակ, իւ (ալիւր), աւ (աւր)։
Գրաբարի բարձրացող երկբարբառներն են՝ եա, ուա, ուե, ույ, իջնող երկբարբառներն են՝ այ, եյ, ոյ, աւ, եւ, իւ։ Երկբարբառներից առանձնացվում են երկբարբառակերպները (դիֆթոնգոիդները), որտեղ ոչ վանկարար տարրը ներկայանում է իբրն հազիվ ընկալելի, կարճ (թույլ) հնչյուն (գրաբարյան է-ն )։ Ժամանակակից գրական հայերենում գրաբարի երկբարբառները վերածվել ևն երկհնչյունների (լոյս> լույս, մատեան> մատյան կամ դարձել են պարզ հնչյուններ (աւր>օր, իւր>իր, սեաւ>սև)։
Այն երկբարբառները, որոնք առաջանում են պարզ ձայնավորներից պատմական նոր շրջանում երբեմն կոչվում են անիսկական երկբարբառներ։ Այսպիսին են, օրինակ, հայերենի՝ մեզ, ձեր, մյէզ, ձուոր, լատիներենի՝ Petrum, bonum ձևերը։ Ըստ էության դրանք կեղծ կամ բարձրացող երկբարբառներ են[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.