From Wikipedia, the free encyclopedia
Եվրամիության և Թուրքիայի միջև հարաբերությունները (անգլ.՝ European Union–Turkey relations), (թուրքերեն՝ Avrupa Birliği-Türkiye ilişkileri), հաստատվել են 1959 թվականին և ինստիտուցիոնալ շրջանակները պաշտոնապես հաստատվել են 1963 թվականին կնքված Անկարայի համաձայնագրով։ Թուրքիան Մերձավոր Արևելքում Եվրոպական Միության գլխավոր գործընկերներից մեկն է. երկուսն էլ ԵՄ-Թուրքիա Տնտեսական միության անդամ են։ 1987 թվականից սկսած Թուրքիան Եվրոպական Միություն մտնելու հայտ է ներկայացրել[1][2], բայց 2016 թվականին անդամակցության բանակցությունները դադարեցվել են[3]։ Այս ընթացքում հարաբերությունները զգալիորեն վատացել են Թուրքիայում տեղի ունեցող մարդու հիմնարար իրավունքների և օրենքի գերակայության շարունական խախտումների պատճառով[4]։
Թուրքիա |
Եվրամիություն |
Օսմանյան կայսրության տրոհումից հետո` Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտին, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորած հեղափոխական ուժերին հաջողվեց հաղթանակ տանել Թուրքիայի Անկախության պատերազմում. արդյունքում ստեղծվեց ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը։ Նախագահ Աթաթուրքը երկրում իրականացրել է մի շարք բարեփոխումներ, ներառյալ պետության արդյունաբերականացումը, որը միտված էր պետության արևմտացմանը[5]։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիան չեզոքություն պահպանեց մինչև 1945 թվականի փետրվարը. այն միացավ Դաշնակից տերություններին։ Պետությունը մաս է կազմել 1947 թվականի Մարշալի պլանի, 1949 թվականին դարձել է Եվրոպայի Խորհրդի անդամ[6], իսկ 1952 թվականին դարձել է ՆԱՏՕ-ի անդամ[7]։ Սառը պատերազմի ընթացքում Թուրքիան հարում էր ԱՄՆ-ին և Արևմտյան Եվրոպային։
Թուրքիայի Հանրապետության արտաքին քաղաքականությունը հիմնված է եղել Մուստաֆա Քեմալի` արևմտյան ոգով իրականացված բարեփոխումների վրա. հատուկ ուշադրություն է դարձվել ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններին։ Սառը պատերազմից հետո Թուրքիայի արտաքին քաղաքականությունը միտված է եղել Բալկաններում, ինչպես նաև Կովկասում և Մերձավոր Արևելքում ազդեցության ամրապնդմանը։ Թուրքիան ձգտում էր հասնել նաև իր պատմական նպատակի` ԵՄ անդամակցության իրականացմանը։ Արդարություն և զարգացում կուսակցության կառավարության ներքո Թուրքիայի ազդեցությունը ընդլայնվեց Մերձավոր Արևելքում. այս քաղաքականությունը հինված էր այսպես կոչված Նեոօտտոմանիզմի հայեցակարգի վրա[8][9] :
Թուրքիան մեկն է այն պետություններից, որոնք դեռևս 1959 թվականին ձգտում էին սերտ համագործակցային հարաբերություններ հաստատել նորաստեղծ Եվրոպայի տնտեսական միություն (անգլ.՝ European Economic Community) կազմակերպության հետ։ Այս համագործակցությունը իրականցվում էր «ասոցացման համաձայնագրի» շրջանականերում, որը հայտնի է որպես Անկարայի համաձայնագիր. այն կնքվել է 1963 թվականի սեպտեմբերի 12-ին։ Այս պլանի առանցքային տարրը «Տնտեսական միության» ստեղծումն էր։ Անկարայի համաձայնագրի գլխավոր նպատակը Թուրքիայում կենցաղային պայմանների բարելավումն էր, ինպես նաև առևտրի և, առհասարակ, տնտեսության դինամիկ զարգացումը։ 2016 թվականի փետրվարին Եվրոպայի Խորհուրդը դիտարկեց Թուրքիան որպես ավտոկրատիայի ուղղությամբ շարժվող պետություն[10][11][12]։
Ընդլայնումը ԵՄ քաղաքական ամենակարևոր գործիքնեից մեկն է։ Սա գործընթաց է, որը նպաստում է պետությունների ներգավմանը, խաղաղության, կայունության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերկայության տարածմանն ամբողջ Եվրոպայում։ Այս գործընթացը դարձավ շոշափելի 2005 թվականի հոկտեմբերի 3-ին, երբ անդամակցության բանակցություններ սկսվեցին Թուրքիայի և Խորվաթիայի հետ։ Բանակցությունները ներառում էին ԵՄ օրենսդիր մարմնի օրենքների ընդունում և կիրառում։ Սա ներառում է շուրջ 130.000 էջ օրենքների փաստաթղթեր, որոնք ամբողջացված են 35 գլուխներում։ Որպես թեկնածու պետություն` Թուրքիան պետք է համապատասխանեցնի իր օրենսդրությունը ԵՄ օրեսնդրությանը։ Սա նշանակում է առանցքային փոփոխությունների իրականցում, որոնք շոշափում են կյանքի բոլոր ոլորտները շրջակա միջավայրից մինչև արդարադատություն, տրանսպորտից մինչև գյուղատնտեսություն։ Այս փոփոխությունների իրականցումը պահանջում է պատշած գործող և կայուն հանրային կառավարում, անկախ և անկողմնակալ դատաիրավական համակարգ։ 2023 թվականի հուլիսին Էրդողանը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ անդրադարձել էր Թուրքիայի ԵՄ անդամակցության հայտին՝ այն կապելով Ֆինլանդիա և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ[13][14]։
Ասոցացման համաձայանգիրը, որը Թուրքիան կնքել է ԵՄ հետ, հանդիսանում է անդամակցության գործընթացի հիմքը։ Ստեղծվել են ինստիտուտներ քաղաքական երկխոսության և համագործակցության իրականացման համար:
Ասոցացման Խորհուրդ
Խորհուրդը կազմված է Թուրքիայի կառավարության, Եվրոպական Խորհրդի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներից։ Այն ուղղորդող դեր ունի Թուրքիա-ԵՄ հարաբերություններում։ Դրա նպատակն է իրականցնել ասոցացման համաձայնագրի քաղաքական, տնտեսական և առևտրային դրույթները։ Ասոցացման Խորհուրդի նիստ գումարվում է տարեկան երկու անգամ նախարարների մակարդակով։ Յուրաքանչյուր կողմը ունի մեկական ձայն։
Ասոցացման Հանձնաժողով
Ասոցացման հանձնաժողովը մեկտեղում է Թուրքիայի և ԵՄ փորձագետների ջանքերը Համաձայանգրի տեխնիկական բնույթի խնդիրները լուծելու և Ասոցացման Խորհրդի օրակարգը կազմելու համար։ Կան ութ ենթահանձնաժողովներ.
ԵՄ-Թուրքիա հարաբերություններ հետ զգալիորեն վատացան 2016-2017 թվականներին։ Սա կապված էր երկրում ԶԼՄ-ների ազատության սահմանափակման, լրագրողների ձերբակալության, ինչպես նաև Էրդողանի և «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավորությամբ դեպի ավտորիտար ռեժիմին հակվածության հետ։
2016 թվականի նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը քվեարկեց անդամակցության բանակցությունները կասեցնելու օգտին[15], սակայն այս որոշումը պարտավորեցնող չէր[16]։ Դեկտեմբերի 13-ին Եվրոպական Խորհուրդը հաստատեց, որ որևէ նոր տեղաշարժ չի գրանցվի Թուրքիայի հետ հարաբերություններում գերակա հանգամանքների պատճառով[17], քանի որ Թուրքիայի` ավտորիտարիզմի տանող ճանապարհը ԵՄ-ի հետ հարաբերությունները անհնար է դարձնում[18]։
2017 թվականին, հատակապես Սահամանադրական բարեփոխումների ժամանակ Էրդողանի կուսակցության հաղթանակի պատճառով, Թուրքիայի անդմակցության գործընթացը դադարեցվեց[3][19]։
2016 թվականի մարտի 20-ին ԵՄ-Թուրքիա գործարքը միգրանտների ճգնաժամի հաղաթահարման վերաբերյալ մտավ ուժի մեջ։ Համաձայն գործարքի` Հունաստան ժամանող միգրանտները պետք է վերադարձվեին Թուրքիա, եթե նրանց չէր հատկացվում ապաստարան կամ նրանց պահանջը մերժվում էր։ Սահմանը հատողների թիվն այնքան էր ավելացել, որ Հունաստանը հայտարարեց, որ իզորու չէ գործարքի կետերն անմիջապես կատարել։ Կային շատ կասկածներ, որ գործարքը կարող է կյանքի կոչվել. պարզորոշ չէր միգրանտների վերադարձման մեխանիզմը։
Շուրջ 2300 փորձագետներ մեկնեցին Հունաստան գործարքը իրականացնելու համար։ Հունաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի վկայությամբ նման գործարքը հնարավոր չէր լինի իրականացնել 24 ժամվա ընթացքում։ Փոխարենը Թուրքիան ստանալու էր օգնություն և քաղաքական զիջումներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.