Եվրասիական տնտեսական միության ընդլայնում
From Wikipedia, the free encyclopedia
Եվրասիական տնտեսական միության ապագա ընդլայնումը տեսականորեն բաց է հետխորհրդային ցանկացած պետության և պոտենցիալ Եվրոպայի կամ Ասիայի ցանկացած երկրի համար։ Միանալու համար պետությունը պետք է կատարի որոշակի տնտեսական և քաղաքական պահանջներ։ Միության ընդլայնումը նաև կախված է գործող բոլոր անդամների համաձայնությունից և ԵԱՏՄ գործող օրենքների թեկնածուի ընդունումից և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ավելի վաղ ընդունած որոշումների իրագործումից։ Եվրասիական տնտեսական միության ընդլայնման ներկայիս օրակարգն առաջին հերթին ուղղված է Տաջիկստանին[1]։ Մինչդեռ Մոլդովան դիտորդի կարգավիճակ է ստացել 2017 թվականի ապրիլին[2]։