From Wikipedia, the free encyclopedia
«Եվ տխրություն, և ուրախություն» (հինդի՝ कभी ख़ुशी कभी ग़म, Kabhi Khushi Kabhie Gham…), հնդկական ֆիլմ, որը վարձույթի է հանվել 2001 թվականի դեկտեմբերի 14-ին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եվ տխրություն, և ուրախություն հինդի՝ कभी खुशी कभी ग़म | |
---|---|
Երկիր | Հնդկաստան[1][2] |
Ժանր | երաժշտական ֆիլմ[3][4], ռոմանտիկ ֆիլմ, կինոկատակերգություն և դրամա |
Թվական | 2001 և ապրիլի 10, 2003[5] |
Լեզու | հինդի |
Ռեժիսոր | Կարան Ջոհար[3][4][6][…] |
Պրոդյուսեր | Յաշ Ջոհար[6] |
Սցենարի հեղինակ | Կարան Ջոհար |
Դերակատարներ | Ամիթաբհ Բաչան[7][8][9], Ջայա Բհադուրի, Շախրուխ Խան[4][7][8][…], Կաջոլ[7][9], Հրիթիկ Ռոշան[7][8][9], Կարինա Կապուր[7][9], Ֆարիդա Ջալալ[7], Ռանի Մուքհերջի[7], Սուշմա Սեթհ[7], Ջոնի Լևեր[7], Հիմանի Շիվպուրի[7], Ջուգալ Հանսրաջ[7] և Ալոկ Նաթխ[7] |
Պատմվածքի վայր | Լոնդոն և Հնդկաստան |
Կինոընկերություն | Dharma Productions |
Տևողություն | 210 րոպե |
Յաշվարդխան Ռաիչանդը (Ամիթաբհ Բաչչան) և իր կինը Նանդինի Ռայչանդը (Ջայա Բհադուրի) չունեն երեխաներ։ Ուստի Յաշը բերում է տուն խոքրիկ Ռախուլին (Շահրուխ Խան), բայց 9 տարի անց, Նանդինին ծնում է որդի՝ Ռոհան (Հրիթիկ Ռոշան)։ Յաշը հարուստ և հայտնի գործարար է Հնդկաստանում։ Նա հավատում է ավանդույթների պահպանմանը և դեմ է սիրով ամուսնություններին։ Երբ Ռախուլը վերադառնում է տուն Լոնդոնում ուսում ստանալուց հետո, նա հանդիպում է Անջալիին (Կաջոլ) և սիրահարվում նրան։ Այդ ընթացքում Ռոհանը ծանոթանում է Պուջայի հետ (Կարինա Կապուր), ով հանդիսանում է Անջալիի փոքր քույրը։
Յաշը որոշում է կազմակերպել հարսանիք Ռախուլի և դստերը իր ընկերոջ Նեյնայի (Ռանի Մուքհերջի)։ Բայց Ռախուլը պատմում է հորը, որ ինքը ցանկանում է ամուսնանալ Անջալիի հետ։ Դա զայրացնում է Յաշին, ով ասում է Ռախուլին, որ հասարակական կարգավիճակն Անջալիի չի համապատասխանում նման բարձրաստիճան ընտանիքի հետ ինչպիսին իրենցն է։ Ռախուլը ներողություն է խնդրում հորից և խոստանում է անել այնպես ինչպես ցանկանում է հայրը։ Նա գնում է ասելու Անջալիին, որ չի կարող ամուսնանալ իր հետ, բայց պարզում է, որ մահացել է նրա հայրը։ Տեսնելով, որ Անջալին և Պուջան չունեն ընտանիք և մեկը ում հետ կարող են ապրել, նա ամուսնանում է Անջալիի հետ հենց այնտեղ։ Երբ նա բերում է նրան իր տուն, հոր կատաղությունը սահմաններ չի ճանաչում, և նա ուրանում է Ռախուլին, ասելով, որ նա իր արյունը չէ։ Ռախուլը ցնցված է։ Նա որոշում է հեռանալ տանից։ Նանդինին խնդրում է Ռախուլի և Ռոհանի դայակին (Ֆարիդ Ջալալ), որպեսզի նա ուղեկցի որդուն, ուր էլ, որ նա գնա, որպեսզի նա միշտ ունենա մայրական սեր և հոգատարություն։ Մեկնելուց առաջ նա խնդրում է Ռոհանին երբեք ոչ ոքի չհարցնել թե ինչու է նա հեռացել։ Տարիներ անց Ռոհանը հանկարծ իմանում է ընտանեկան գաղտնիքը և մեկնում է եղբորը վերադարձնելու և վերականգնելու ընտանիքը...
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.