From Wikipedia, the free encyclopedia
Ելևթերոս (հին հունարեն՝ Ἐλευθέριος, լատին․՝ Eleutherius, անհայտ[1], Նիկոպոլիս, Պրևեզա, Պրևեզա (նոմոս), Էպիրուս, Հունաստան[2] - 189[3] կամ 185[1], Վատիկանյան բլուր, Վատիկան), Հռոմի պապ, ով գլխավորել է Հռոմի կաթոլիկ եկեղեցին 174 (175)-189 թվականներին[4]։
Ելևթերոս | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա |
---|---|
Ծնունդ | անհայտ[1] Նիկոպոլիս, Պրևեզա, Պրևեզա (նոմոս), Էպիրուս, Հունաստան[2] |
Մահ | 189[3] կամ 185[1] Վատիկանյան բլուր, Վատիկան |
Ըստ «Liber Pontificalis» գրքի նա ազգությամբ հույն է եղել և ծնվել է Հունաստանի Նիկոպոլիս քաղաքում[5][6]։ Նրա ժամանակակիցը՝ Հեգեսիպուսը գրում է, որ Ելևթերոսը եղել է հռոմեական եկեղեցու սարկավագ Անիկետոս պապի օրոք և շարունակել է նաև Սովտեր պապի օրոք, որին էլ հաջորդել է 174 թվականին[7]։ Իր պապության ժամանակաշրջանում պայքարել է մոնտանիստների դեմ։ Ինչպես նաև իրականացրել է առաքելություն Բրիտանիայում քրիստոնեության տարածման գործում։ Թեև այս փաստը որևէ պատմական աղբյուրում չի հիշատակվում։
Ըստ Liber Pontificalis գրքի Ելևթերոսը մահացել է մայիսի 24-ին, և նրա մարմինը ամփոփված է Վատիկանյան բլրի վրա Սուրբ Պետրոսի կողքին։ Ավելի ուշ նրա մարմինը տեղափոխվել է Սան Ջիովաննի դելլա Պինյա, Պանթեոնի կողքին։ 1591 թվականին նրա մասուքները տեղափոխվել են Սանտա Սուսաննա եկեղեցի Սիքստոս V Պապի քրոջ՝ Կամիլլա Պրետտիի խնդրանքով։
Սուրբ Ելևթերոսի հիշատակության օրը մայիսի 26-ին է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.