From Wikipedia, the free encyclopedia
Ելենա Մարոտի-Շոլտեսովա (սլովակ.՝ Elena Maróthy-Šoltésov. հունվարի 6, 1855[1][2], Կրուպինա, Hont County - փետրվարի 11, 1939[1][2], Մարտին, Ժիլինայի շրջան), 19-20-րդ դարերի սլովակ կին գրող, հրապարակագիր, հասարակական գործիչ։ Համարվում է սլովակյան ռեալիստական գրականության առաջին ներկայացուցիչներից[4], Սլովակիայում ծավալված կանանց շարժման ղեկավար գործիչներից մեկը[5]։
Ելենա Մարոտի-Շոլտեսովա սլովակ.՝ Elena Maróthy-Šoltésov | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1855[1][2] |
Ծննդավայր | Կրուպինա, Hont County |
Վախճանվել է | փետրվարի 11, 1939[1][2] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Մարտին, Ժիլինայի շրջան |
Գերեզման | National Cemetery in Martin |
Մասնագիտություն | գրող, լրագրող, կանանց իրավունքների պաշտպան, խմբագիր և հրապարակախոս |
Լեզու | սլովակերեն[3] |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա և Չեխոսլովակիա |
Elena Maróthy-Šoltésová Վիքիպահեստում |
Ծնվել է 1855 թվականի հունվարի 6-ին Կրուպինա քաղաքում, հոգևորականի ընտանիքում։ Երիտասարդ հասակում զրկվել է մորից։ Սովորել է Լուչինեցի իգական դպրոցում, ապա՝ Պոպրադի գերմանական իգական ինստիտուտում։
1880 թվականին ընտրվել է կանանց «Živena[sk]» ընկերության կոմիտեի անդամ, 1894-ից մինչև 1927 թվականը եղել այդ ընկերության անփոփոխ նախագահը։
1912 թվականին Ելենայի ակտիվ մասնակցությամբ հիմնվել է «Živena» ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է նա եղել մինչև 1922 թվականը։
Ելենա Մարոտի-Շոլտեսովան ամեն կերպ սատարել է կանանց՝ բարձրագույն կրթություն ստանալու և հասարակության մեջ արժանի տեղ ու դիրք զբաղեցնելու գործում, եռանդուն կերպով մասնակցել է իգական դպրոցներ և ինստիտուտ հիմնադրելու, կանանց համար դասընթացներ կազմակերպելու աշխատանքներին։
Նրա երկերից առավել սիրված են հետևյալ վեպերն ու պատմվածքները. «Na dedine» (1881); «Prípravy ku svadbe» (1882); «Umierajúce diet’a» (1885); «V čiernickiej škole» (1891); «Prvé previnenie» (1896); «Popelka» (1898); «Za letného vecera» (1902); «Proti prúdu» (1904)[6]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.