Դրյու Մակինթայեր
From Wikipedia, the free encyclopedia
Էնդրյու Մակլին (Դրյու) Գալոուեյ IV (անգլ.՝ Andrew McLean "Drew" Galloway IV, ծնվ.՝ հունիսի 6, 1985(1985-06-06), Էր, Kyle and Carrick), շոտլանդացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպության «Raw» ենթահամակարգում՝ Դրյու Մակինթայեր (Drew McIntyre) ռինգային անվամբ։ Տևական ելույթներ է ունեցել նաև «Total Nonstop Action Wrestling» (TNA), «Insane Championship Wrestling», «Evolve Wrestling», «Pro Wrestling Guerrilla», «WhatCulture Pro Wrestling» և մի շարք այլ անկախ առաջնություններում։
Դրյու Գալոուեյ Drew Galloway | |
---|---|
Իրական անուն | Էնդրյու Մակլին Գալոուեյ IV[1] Andrew McLean Galloway IV |
Ռինգային անուն(ներ) | Դրյու Գալոուեյ[2] Դրյու Մակինթայեր[3] Համլետ Մակբեթ |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 117 կգ |
Հայտարարվող հասակ | 1,96 մ |
Ծննդյան թվական | հունիսի 6, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Էր, Շոտլանդիա |
Ապրելավայր | Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ[2][3] |
Մարզիչ | Ջեյմս Թիգ Ջասթին Ռիչարդս Մարկ Սլոուն Սպիներ Մակքենզի |
Դեբյուտ | 2001[4] |
Ամուսին | Թերին Թերել (2010-2011) |
Ծնվել է Շոտլանդիայի Էր քաղաքում։ Հաճախել է Փրեսթվիքի ակադեմիան, այնուհետև ավարտել Գլազգոյի Կալեդոնյան համալսարանը՝ քրեագիտության բակալավրի աստիճանով[5]։
Մարզական կարիերայի ընթացքում նվաճել է բազմաթիվ չեմպիոնական տիտղոսներ։ «WWE»-ում ելույթներ ունենալու տարիներին մեկական անգամ նվաճել է, NXT, WWE թիմային և WWE միջմայրցամաքային չեմպիոնական տիտղոսները, ինչպես նաև երկու անգամ ճանաչվել «Florida Championship Wrestling» (FCW) կրտսեր առաջնության թիմային վարկածով և մեկ անգամ՝ ծանրքաշային կարգի չեմպիոն։ Հանդիսանում է ներկայիս WWE չեմպիոն։ Բացի այդ 2 անգամ ճանաչվել է ICW, և 1 անգամ՝ TNA աշխարհի ծանրքաշային չեմպիոն։